Արյան դոնորի համաշխարհային օր

Արյան դոնորի համաշխարհային օր, համաշխարհային օր, որը հիմնվել է 2005 թվականի մայիսին Ժնևում՝ Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 58-րդ նստաշրջանի ընթացքում (Բանաձև WHA58.13)։ Ամեն տարի անկացվում է հունիսի 14-ին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոնորը սերում է լատիներեն «donare» - «տալ» բառից։ Արյան դոնորի դեպքում հաճախ ռեցիպիենտի համար նվեր է հանդիսանում կյանքը։
1868 թվականին հունիսի 14-ին ծնվել է ավստրիացի բժիշկ, իմունոլոգ Կարլ Լանդշտայները, որը 1930 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ արյան խմբերի բացահայտման համար[1][2]։
Հունիսի 14-ին դոնորի համաշխարհային օրն անցկացնելու նախաձեռնողներն են չորս միջազգային կազմակերպություններ, որոնք խրախուսում էին արյան կամավոր և անվճար հանձնումը։ Այդ կազմակերպություններն են՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժում, Արյան Դոնորների Միջազգային Ֆեդերացիա և Արյան փոխներարկման միջազգային կազմակերպություն[3]։
«Արյան դոնորի օրվա» ամենամյա թեմաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արյան դոնորի օրվա ամենամյա միջոցառումները շեշտադրվում են ընտրած որևէ թեմայով։
- 2017 թվական - «Արյուն հանձնեք։ Այն հիմա հանձնեք։ Այն հաճախ հանձնեք»։
- 2016 թվական - «Արյունը մեզ բոլորիս միավորում է»։
- 2015 թվական - «Շնորհակալություն իմ կյանքը փրկելու համար»։
- 2014 թվական - «Անվտանգ արյուն մայրերի փրկության համար»։
- 2013 թվական - «Նվիրեք կյանք․ դարձեք արյան դոնոր»։
- 2012 թվական
- 2011 թվական
- 2010 թվական - «Նոր արյուն աշխարհի համար»։ Նպատակ՝ ուշադրություն դարձնել երիտասարդ դոնորներին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյմս Հարիսոն - «ոսկյա արյուն» ունեցող մարդ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Karl Landsteiner - Biographical». Novelprize.org. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «World Blood Donor Day». IndiaCelebrating.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ "Campaigns." World Health Organization (WHO). Retrieved 31 October 2014.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արյան դոնորի օրը ԱՀԿ-ի կայքում(չաշխատող հղում)