Արմինե Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արմինե Հարությունյան
Ծնվել է1995, նոյեմբերի 8
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
Քաղաքացիությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դիզայնի բաժին, Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունմոդել
Ակտիվ շրջան2019-
ԱզգականներԽաչատուր Ազիզյան (պապը)

Արմինե Վահագնի Հարությունյան (նոյեմբերի 8, 1995, Երևան), հայ մոդել, կինոյի և թատրոնի նկարիչ[1], դիզայներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմինե Հարությունյանը ծնվել է 1995 թվականին Երևան քաղաքում։ Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դիզայնի բաժնում, այնուհետև ուսումը շարունակել Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում և որպես գրաֆիկ-դիզայներ աշխատանքի անցել «ԲեթԿոնստրակտ» ընկերությունում[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի գարնանը Բեռլինի փողոցներից մեկում Արմինեն լուսանկարվելու առաջարկ է ստացել, ինչից հետո Գուչի նորաձևության տան կողմից որպես մոդել հրավեր է ստացել և սեպտեմբերի 22-ին մասնակցել Միլանի նորաձևության շաբաթվա համար նախատեսված «Գարուն-ամառ» հավաքածուի ցուցադրության քասթինգին։ Արմինեն ներառվել էր «սպիտակ հանդերձանքով» մոդելների առաջին խմբում, ցուցադրել այնպիսի զգեստներ, որոնք վաճառքի չեն հանվելու խանութներում և արժանացել հավանության։ Նա դարձավ առաջին հայ մոդելը ով երևացել է հանրահայտ ապրանքանիշի նորաձևության ցուցադրությանը։

Նոյեմբերին, նա բացեց Թբիլիսիում կայացած 2019 թվականի Mercedes Benz նորաձևության շաբաթի ցուցադրություններից մեկը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայրը՝ Իզաբելլա Ազիզյան, բժշկուհի
  • Պապը՝ Խաչատուր Ազիզյան, նկարիչ
  • Տատը Սվետլանա Սարգսյան, նկարչուհի[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Gucci's New Girl Is An Artist». TheArtGorgeous (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  2. «Նրանք ինձ չեն ճանաչում, բայց անձնական վիրավորանքներ են հասցնում. Gucci-ի ցուցադրության մասնակից Արմինե Հարությունյան». Armtimes.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. Սուքիասյան, Մարիամ. «Զրույց Gucci-ի ցուցադրության մասնակից՝ հայ մոդել Արմինե Հարությունյանի հետ». VNews. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.