Արմինեի սիրո համար
Արմինեի սիրո համար For the Love of Armine | |
---|---|
Հեղինակ | Աբի Ալեքսանդր |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Թեմա | Հայոց ցեղասպանություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 2015 |
Էջեր | 386 |
Հրատարակման տարեթիվ | 2015 |
ԳՄԴ | 9781495803598 |
Թվային տարբերակ | [http://[1] '"`uniq--ref-00000000-qinu`"'] |
Արմինեի սիրո համար (անգլ.՝ For the Love of Armine), Աբի Ալեքսանդրի գիրքը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին և Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին։
Հեղինակի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգությամբ հնդիկ Աբի Ալեքսանդրը մասնագիտությամբ ֆինանսիստ է։ Աշխատել է Հնդկաստանի պետական բանկում, «Վորլդ վիժն» կազմակերպությունում, ներկայումս Զարգացման ինստիտուտի ֆինանսական տնօրենն է։ «Հանուն Արմինեի սիրո» վեպը նրա հինգերորդ գիրքն է («Ամերիկացին՝ Աստծո որոնումներում», «Հետապնդելով ամպրոպը», «Այն օրը, երբ հանդիպենք», «Հիշողություններ և պատրանքներ»)։ Հայաստանի մասին առաջին անգամ իմացել է Կիպրոսում 2005 թվականին, որտեղ մասնակցում էր «Վորլդ վիժնի» կազմակերպած դասընթացներին։
Ճամփորդել և ծրագրեր է իրականացրել ԱՄՆ-ում, Հայաստանում, Ուզբեկստանում, Հարավ-արևելյան Ասիայի երկրներում, Աֆրիկայում, Միջին Արևելքում, Արևելյան Եվրոպայում[2]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրքը պատմում է հայուհի Արմինեի և հնդիկ Կուրյակոսի /Կիրակոս/ հանդիպման և նրանց սիրո մասին։ Սիրո պատմության շուրջ են շաղկապվում հայոց պատմությունն ու մշակույթը՝ հայ ժողովրդի ձևավորումից մինչև հարյուր տարի առաջ օսմանյան թուրքերի իրականացրած ցեղասպանությունը։ Գործողությունները ծավալվում են Հնդկաստանի հարավային Կերալա նահանգում, որտեղ բնակվում են Եղեռնից մազապուրծ հայեր, ովքեր հիմնել են Նոր Գառնի բնակավայրը և զբաղվում են առևտրով։ Գրքի իրադարձությունները ծավալվում են 1970-ական թվականներին[3][4]
Մեջբերումներ հեղինակից
[խմբագրել | խմբագրել կոդը]Փորձեցի այնպես գրել, որ եղեռնը հասկանալի ձևով մոտենար ընթերցողին, առանց չափազանց ակնհայտ լինելու։ Գրքի իրադարձությունները տեղի են ունենում 1970-ականներին և 2005 թվականին, սակայն գրքի ամբողջ ընթացքը նվիրված է եղեռնին, արծարծում է այն, ինչ եղել է 100 տարի առաջ։ Գիրքը գրելիս նպատակս երկակի էր՝ ցույց տալ սփյուռքի հայ երիտասարդությանը, թե ինչ տառապանքի միջով են անցել իրենց նախնիները և, վերջապես, Հայոց ցեղասպանության մասին իրազեկել նաև ոչ հայ ընթերցողին։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ For the love of Armine - ARMENIAN
- ↑ For the Love of Armine
- ↑ «ԱԲԻ ԱԼԵՔՍԱՆԴՐ, "ԱՐՄԻՆԵԻ ՍԻՐՈ ՀԱՄԱՐ" ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ Event Featuring Indian-American Author’s Book on Armenian Genocide to Be Held in NY