Արմեն Պետրոսյան (բանասեր)
Արմեն Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1948 (76 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանասեր |
Հաստատություն(ներ) | Հնագիտության և ազգագրության ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Արմեն Եղիշեի Պետրոսյան (ապրիլի 30, 1948, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանասեր, հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (2000), ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող (2017)։ Գրականագետ Եղիշե Պետրոսյանի որդին[1] և դերասան Վարդան Պետրոսյանի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1966 թվականին ավարտել է Երևանի թիվ 19 միջնակարգ դպրոցը։ Սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և կենսաբանության ֆակուլտետներում (1977), ծառայել Խորհրդային բանակում։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ մանրէաբանության և ԳՆ հողագիտության և ագրոքիմիքիայի ինստիտուտներում, Հայկական հանրագիտարանի խմբագրությունում (1979-1987) և Երևանի Էրեբունի թանգարանում։ Հայագիտությամբ սկսել է զբաղվել 1983-ից։ 1988 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ 2006 թվականից՝ «Արամազդ. Մերձավորարևելյան ուսումնասիրությունների հայկական հանդեսի» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) խմբագրի տեղակալ։ Աշխատել է նաև Մատենադարանում և դասախոսել Երևանի պետական համալսարանում։
Գործունություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի ավելի քան 300 տպագրված աշխատանք, հիմնականում հայերեն, ռուսերեն և անգլերեն, տպագրված Հայաստանում, Եվրոպայում և Ամերիկայում, մեծագույն մասով գիտական հոդվածներ և գրքեր, բայց նաև էսսեներ, գիտամասսայական, երգիծական և այլ հրապարակումներ։ Խմբագրել է մի շարք գիտական ժողովածուներ։ 2006 թվականին Արամ Քոսյանի և Երվանդ Գրեկյանի հետ հիմնադրել է Aramazd: Armenian Journal of Near Eastern Studies գիտական հանդեսը[2]։ Աշխատանքների նշանակալի մասը նվիրված է հայոց և հարևան հին ժողովուրդների առասպելների, կրոնների և էպոսների ուսումնասիրությանը և հայոց ազգածագման ու Հայաստանի հնագույն պատմության հարցերին։ Ցույց է տվել հայոց հին առասպելներում, նախաքրիստոնեական կրոնում և էպոսում բնիկ՝ հնդեվրոպական ժառանգության էական ներկայությունը, ապա և հին մերձարևելյան տարրերը։ Առանձին ուսումնասիրել է հայ-հնդկական, հայ-հունական, հայ-հռոմեական, հայ-կովկասյան առասպելաբանական կապերը։ Մի շարք աշխատանքներում քննել է հայ ժողովրդի կազմավորման, նախապատմության, Հայասայի և Ուրարտուի էթնիկական կազմի, իշխող արքայատոհմերի ծագման հարցերը և տեղական դիցարանները։ Ներկայացրել է հայոց ազգածագման գիտական վարկածների քննական տեսությունը։ 1984-ից հրատարակված մի շարք աշխատանքներում առաջ է քաշել և զարգացրել հայոց ազգածագման էթիունյան վարկածը[3]։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկեր
- Արամի առասպելը հնդեվրոպական առասպելաբանության համատեքստում և հայոց ազգածագման խնդիրը. Երևան, Վան Արյան, 1997։
- Հայկական էպոսի հնագույն ակունքները. Երևան, Վան Արյան, 1997։
- The Indo-European and Ancient Near Eastern Sources of the Armenian Epic. Journal of Indo-European Studies Monograph No 42. Washington DC, Institute for the Study of Man, 2002.
- Армянский эпос и мифология. Ереван, авторское издание, 2002:
- Արամազդ. պաշտամունք, կերպար, նախատիպեր. Երևան, Վան Արյան,2006։
- Հայոց ազգածագման հարցեր. Երևան, Նորավանք, 2006։
- Арменоведческие исследования. Ереван, Антарес, 2014.
- Պետրոսյան Ա. Հայը և աշխարհը. Երևան, Անտարես, 2015։
- Problems of Armenian Prehistory. Myth, Language, History. Yerevan, “Gitutyun”, 2015.
- Հայ ժողովրդի ծագման խնդիրը. Երևան, Անտարես, 2017։
- Բիայնիլի-Ուրարտու. աստվածներ, տաճարներ, պաշտամունք. Երևան 2018, ՀԱԻ հրատարակչություն, 208 էջ (համահեղինակներ՝ Ե. Գրեկյան, Մ. Բադալյան, Ն. Տիրացյան)։
- Проблема происхождения армянского народа. Raleigh, North Carolina, Open Science Publishing, 2018.
- The problem of Armenian origins.Myth, history, hypotheses, Journal of Indo-European studies monograph 66, Institute for the Study of Man, Washington DC, 2019.
- Առասպել և ժամանակակից իրականություն. Երևան, 2019, ՀԱԻ հրատարակչություն։
- Հայկական էպոսի հնագույն ակունքները 2, Երևան, ՀԱԻ հրատ․, 2020։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Պատմաբանասիրական Հանդես, 2023, 1, 287-292 էջ» (PDF). www.academhistory.am. 2023. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Ինչպես ունենալ միջազգային մակարդակով մրցունակ հայագիտություն. գիտնականի առաջարկները». archive3.ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ admin (2013 թ․ սեպտեմբերի 18). «'«Հարցազրույց Հայաստանի հետ»։ Արմեն Պետրոսյան. Կայացած ազգն իր պատմությունից չի վախենում ' | iLur - ի լուր աշխարհի». - ի լուր աշխարհի. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արմեն Պետրոսյանի էջը Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կայքում Արխիվացված 2023-12-18 Wayback Machine
- Արմեն Պետրոսյանի աշխատությունները
- Արմեն Պետրոսյանի էջը Academia.edu կայքում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |