Արմեն Թռչունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Թռչունյան
Ծնվել էապրիլի 29, 1956(1956-04-29)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 18, 2020(2020-11-18) (64 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the Armenian Soviet Socialist Republic (1952–1990).svg Հայկական ԽՍՀ և Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունկենսաֆիզիկոս և հետազոտող
Հաստատություն(ներ)Հայաստանի կրթության և գիտության նախարարություն և Երևանի պետական համալսարան[2]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1973)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1990)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ

Արմեն Համբարձումի Թռչունյան (ապրիլի 29, 1956(1956-04-29)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 18, 2020(2020-11-18)[3], Երևան, Հայաստան), հայ կենսաֆիզիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (2002), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ (2006)[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Թռչունյանը ծնվել է 1956 թվականին Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1978-1981 թվականներին սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ 1981 թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանի կենսաֆիզիկայի ամբիոնում, 1993 թվականից եղել է ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր[5]։

1991-1992 թվականներին դասախոսել է ԱՄՆ Չիկագոյի համալսարանում։

2001-2002 թվականներին միաժամանակ եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչության պետ (ունի ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան (ՀՀ Նախագահի հրամանագիր, 2006 թվական))։

2002-2010 թվականներին եղել է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ[6], 2006 թվականից՝ Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի պրոֆեսոր։

2011-2016 թվականներին՝ ԵՊՀ մանրէաբանության և բույսերի և մանրէների կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ։ 2016-2020 թվականներին ԵՊՀ Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ։

Գործունեության բնագավառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական հետազոտությունները նվիրված են միկրոօրգանիզմների կենսաէներգետիկային և բակտերիաների կողմից մոլեկուլային կենսաջրածնի արտադրությանը։ Աշխատանքներում կենտրոնական տեղ է զբաղեցնում պրոտոնների և այլ իոնների թաղանթով փոխադրման ուսումնասիրությունը, ինչպես նաև, դրանց փոխկապակցվածությունը FoF1-ԱԵՖազի (EC 7.1.2.2) հետ և վերջինիս դերը մոլեկուլային ջրածնի արտադրության գործընթացում։ Նրա աշխատանքներն ուղղված են մոլեկուլային ջրածնի արդյունաբերական արտադրության մեջ մանրէային հիդրոգենազային համակարգերի կիրառմանը։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981-1994 թվականներ - Կրտսեր, ավագ, այնուհետև առաջատար գիտաշխատող ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի Կենսաֆիզիկայի ամբիոնում
  • 1993-2011 թվականներ - պրոֆեսոր ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի Կենսաֆիզիկայի ամբիոնում
  • 1988 թվական - ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Կենսաֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ, Պուշչինո, Մոսկվա, Ռուսաստան
  • 1991-1992 թվականներ - Ֆուլբրայթի դրամաշնորհային ծրագրի շահառու ԱՄՆ Չիկագոյի համալսարանի Մոլեկուլային Գենետիկայի և Բջջի կենսաբանության բաժանմունքում
  • 1995 թվական - գիտահետազոտող, այնուհետև հրավիրված պրոֆեսոր Ճապոնիայի Չիբայի համալսարանի Դեղագործական գիտությունների ֆակուլտետում
  • 1998-1999 և 2000-2001 թվականներ - հրավիրված պրոֆեսոր Միացյալ Թագավորության Ռեդինգի համալսարանի Կենդանաբանական և մանրէաբանական գիտությունների դպրոցում
  • 1999-2000 թվականներ - գիտաշխատող ԱՄՆ Վիրջինիայի համալսարանի Մոլեկուլային ֆիզիոլոգիայի և Կենսաբանական ֆիզիկայի բաժանմունքում
  • 2001-2008 թվականներ - Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կոորդինացիոն կոմիտեի անդամ
  • 2005-2020 թվականներ - պետական ֆինանսավորմամբ գիտական թեմաների ղեկավար
  • 2013 թվական - Գերմանական ակադեմիական փոխանակման (DAAD) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում այցելել է Գերմանիայի Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիտենբերգի համալսարանի Կենսաբանության/Մանրէաբանության ինստիտուտ
  • 2011-2016 թվականներ - ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի Մանրէաբանության, Բույսերի և Մանրէային կենսատեխնոլոգիաների ամբիոնի վարիչ
  • 2015-2020 թվականներ - ԵՊՀ Կենսաբանության ինստիտուտի Մանրէաբանության, Կենսաէներգետիկայի և Կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ և գլխավոր գիտաշխատող
  • 2016-2020 թվականներ ԵՊՀ Կենսաքիմիայի, Մանրէաբանության և Կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 թվականից Հայկական մանրէաբանական ասոցիացիայի անդամ (Եվրոպական մանրէաբանական ընկերությունների միության (FEMS) անդամ ընկերություն)
  • 2009 թվականից ՌԴ Ազգային անվտանգության խնդիրների միջազգային ակադեմիայի անդամ
  • 2008 թվականից ՌԴ Ինժեներիայի միջազգային ակադեմիայի անդամ
  • 2007 թվականից Հայկական ինժեներական ակադեմիայի անդամ
  • 2007 թվականից ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի բյուրոյի անդամ
  • 2006 թվականից Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի անդամ, Գերմանիա
  • 2006 թվականից ՌԴ Բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի անդամ
  • 2006 թվականից Գիտության ասպետների միջազգային միության անդամ, Գերմանիա
  • 2006 թվականից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ
  • 2005 թվականից «Արարատ» գիտությունների միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ
  • 2005 թվականից Մանկավարժական-հոգեբանական գիտությունների հայկական ակադեմիայի անդամ
  • 2004 թվականից Կենսաքիմիկոսների հայկական ասոցիացիայի անդամ (Եվրոպական կենսաքիմիական ընկերությունների միության (FEBS) անդամ ընկերություն), իսկ 2009 թվականից խորհրդի անդամ
  • 2003 թվականից ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ[7]
  • 2002 թվականից ՀՀ ԱՆ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի խորհրդի անդամ
  • 2000 թվականից Կրթության ազգային ինստիտուտի Կենսաբանություն կրթական ծրագրի հանձնաժողովի անդամ
  • 1998 թվականից Ամերիկյան մանրէաբանական ընկերության անդամ և ՀՀ-ում դեսպան
  • 1998 թվականից ԱՄՆ Կենսաֆիզիկական ընկերությունների անդամ
  • 1994 թվականից ԱՄՆ Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ
  • 1993–1999 թվականներին Կրթական-մեթոդական խորհրդի ղեկավար
  • 1991 թվականից Եվրոպական կենսաէլեկտրամագնիսական ասոցիացիայի անդամ, Բելգիա-Ֆրանսիա-Գերմանիա
  • 1991 թվականից Համահայկական կենսաֆիզիկական ընկերության անդամ (IUPAB անդամ ընկերություն), իսկ 1995 թվականից ղեկավար խորհրդի անդամ
  • 1990 թվականից ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
  • 1988–1990 թվականներ ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերության գիտական խորհրդատու
  • 1982 թվականից Միջազգային Կենսաէլեկտրաքիմիական Գիտական Ընկերության անդամ, ԱՄՆ-Ֆրանսիա-Գերմանիա-Իտալիա-Ռուսաստան

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2020 թվականին Ամերիկյան մանրէաբանական ընկերության կողմից արժանացել է Մոզելիո Շեխտերի անվան մրցանակի՝ ի ճանաչումն զարգացող երկրի մանրէաբանի[8] [9]
  • 2019 թվականին Հայաստանի նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում[10]
  • 2016 թվականին արժանացել է Ջրածնային էներգետիկայի միջազգային ասոցիացիայի Ակիրա Միցուի միջազգային մրցանակի[11]
  • 2015 թվականին Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից արժանացել է Նորարարական նախագծերի ազգային մրցույթի մրցանակի
  • 2014 թվականին արժանացել է Ջրածնային էներգետիկայի միջազգային ասոցիացիայի ակնառու ծառայությունների մրցանակի
  • 2011 թվականին Ամերիկյան Կենսագրական ինստիտուտի կողմից արժանացել է Գիտական գերազանցության մրցանակի՝ Կենսաֆիզիկայի և Կենսատեխնոլոգիայի բնագավառում
  • 2010 թվականին Լավագույն գիտական աշխատանքի համար արժանացել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակ
  • 2003 թվականին արժանացել է Պողոսյան մրցանակի՝ բնագիտության բնագավառում[12]
  • 1984 թվականին արժանացել է ԵՊՀ երիտասարդ գիտնականների մրցանակի

Շքանշաններ և պատվոգրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2020 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով Գիտության և կրթության բնագավառներում ներդրած ավանդի և երկարամյա անձնվեր աշխատանքի համար հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[13]
  • 2018 թվականին պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ նախագահի մեդալով
  • 2016 թվականին պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ Գիտության կոմիտեի ոսկե մեդալով[14]; ՌԴ Ա․ Մ․ Պրոխորովի անվան ճարտարագիտական ակադեմիայի մեդալով[14]
  • 2012 թվականին ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի 20-ամյակի հոբելյանական մեդալով
  • 2011 թվականին պարգևատրվել է Ռոբերտ Կոխի անվան մեդալով
  • 2010 թվականին Խ. Աբովյանի անվան Հայկական մանկավարժական պետական համալսարանի կողմից պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի մեդալով; Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալով; ՌԴ Հայերի միության հոբելյանական մեդալով
  • 2009 թվականին պարգևատրվել է Մարշալ Բաղրամյան մեդալով
  • 2008 թվականին պարգևատրվել է Վլադիմիր Նեգովսկու մեդալով; Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի մեդալով
  • 2007 թվականին պարգևատրվել է ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի կողմից ակադեմիկոս Ն․ Մ․ Սիսակյանի անվան մեդալով; ՌԴ պետական պարգևների ազգային կոմիտեի Մ․ Լոմոնոսովի անվան շքանշանով
  • 2006 թվականին պարգևատրվել է Խաչի շքանշանով (Գերմանիա); Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալով; Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ոսկե մեդալով
  • 2005 թվականին պարգևատրվել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի հուշամեդալով; արժանացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատվոգրի՝ գիտական ձեռքբերումների համար
  • 2004 թվականին պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալով; Խաչի շքանշանով (Գերմանիա)
  • 2003 թվականին պարգևատրվել է Ռուդոլֆ Վիրխովի մեդալով


2014 թվականին արժանացել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչման։

2007 թվականին արժանացել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչման։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=7772
  2. https://orcid.org/0000-0002-0901-4893
  3. «Կյանքից հեռացել է ականավոր կենսաբան, ԵՊՀ Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Թռչունյանը» 
  4. Armenia National Academy of Sciences of։ «National Academy of Sciences of Armenia»։ www.sci.am։ Վերցված է 2017-02-24 
  5. «Արմեն Համբարձումի Թռչունյան» 
  6. SCC։ «ԲՈՀ - Բարձրագույն որակավորման հանձնաժողով»։ www.boh.am։ Վերցված է 2017-02-25 
  7. «ՌԴ բնական գիտությունների ակադեմիա, Արմեն Թռչունյան» 
  8. ««ՉԿԱ ԼԱՎ ԴԱՍԱԽՈՍ ԱՌԱՆՑ ՀԱՋՈՂ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԵՎ ՉԿԱ ՀԱՋՈՂ ԳԻՏՆԱԿԱՆ ԱՌԱՆՑ ԼԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՄՈԶԵԼԻՈ ՇԵԽՏԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ՝ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՆՐԷԱԲԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ»»։ www.ysu.am։ Վերցված է 2021-01-22 
  9. «Armen Trchounian. ASM 2020 Moselio Schaecter Award» 
  10. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ»։ president.am։ Վերցված է 2021-01-22 
  11. «Welcome to the International Association for Hydrogen Energy»։ iahe.org։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-26-ին։ Վերցված է 2020-12-29 
  12. «Արմեն Թռչունյան»։ Արխիվացված է օրիգինալից 2022-05-15-ին։ Վերցված է 2022-05-15 
  13. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2021-01-22 
  14. 14,0 14,1 ORCID։ «ORCID»։ orcid.org։ Վերցված է 2020-12-29