Արմեն Աղաջանյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արմեն Բախշիի Աղաջանյանից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Աղաջանյան (այլ կիրառումներ)
Արմեն Բախշիի Աղաջանյան
13 մարտի, 1963 - 3 հուլիսի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Մաղավուզ, Մարտակերտի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներArzhakh-Ariutyan-hamar-medal.pngCourage medal of RA.jpgShushii azatagrman hamar medal.png

Արմեն Աղաջանյան (13 մարտի, 1963, Ստեփանակերտ - 3 հուլիսի, 1992, Մաղավուզ, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Աղաջանյանը ծնվել է 1963 թ. մարտի 13-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է Բաքվի ձկնորսական գործարանում։ Այնուհետև բնակություն է հաստատել Տաշքենդում։ 1990 թ. վերադարձել է Ստեփանակերտ, անդամագրվել առաջին վաշտին։ Մասնակցել է Շուշիի ազատագրմանը, Մարտակերտի շրջանի գյուղերի պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1992 թ. հուլիսի 3-ին Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Արիության համար», «Շուշիի ազատագրման համար» մեդալներով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]