Արմեն Այդինյան
Արմեն Այդինյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1969 |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 1, 1994 (24 տարեկան) |
Մահվան վայր | Մարտակերտ, Թարթառի շրջան, Ադրբեջան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Արմեն Այդինյան (սեպտեմբերի 17, 1969, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 1, 1994, Մարտակերտ, Թարթառի շրջան, Ադրբեջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմեն Այդինյանը ծնվել է 1969 թ. սեպտեմբերի 17-ին Ստեփանակերտ քաղաքում։ Թիվ 2 միջնակարգ դպրոցում ութամյա կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է պրոֆտեխուսումնարանում, ստացել ծեփագործ-ներկարարի մասնագիտություն ու միջնակարգ կրթություն։ Ծառայել է Խորհրդային բանակում, այնուհետև աշխատել իր մասնագիտությամբ։ Ծառայել է հրետանային բրիգադում։ Զոհվել է 1994 թ. մայիսի 1-ին Մարտակերտում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արմեն Այդինյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)