Արմենուհի Գևոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմենուհի Գևոնյան
Ի ծնե անունհայ․՝ Արմենուհի Տեր-Կարապետյան
Ծնվել է1902
Մուշ
Մահացել էհունիսի 20, 2002(2002-06-20)
Փարիզ, Ֆրանսիա
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ

Արմենուհի Գեղամի Գևոնյան (Արմենուհի Տեր-Կարապետյան, 1902, Մուշ - հունիսի 20, 2002(2002-06-20), Փարիզ, Ֆրանսիա), հայ երգչուհի։

Մշո Գեղամի դուստրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենուհի Գևոնյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մուշ քաղաքում։ 1920 թվականին ավարտել է Կոստանդնուպոլսի Էսայան վարժարանը։ Արշակ Չոպանյանի հանձնարարությամբ Փարիզում երգեցողության դասեր է առել Մարգարիտ Բաբայանից, մոտիկից շփվել Արմենակ Շահմուրադյանի երգարվեստին։ 1930-ական թվականներին նվիրվել է Տարոնի ժողովրդական երգերի հավաքման, մշակման, տարածման գործին։ 1948 թվականին Փարիզում ունեցել է անդրանիկ համերգը։ 1964-1978 թվականներին հանդես է եկել ԱՄՆ-ի հայաշատ քաղաքներում, Սիրիայում, Լիբանանում, Կ. Պոլսում, Վենետիկում, Հայաստանում: Թղթակցել է սփյուռքահայ մամուլին, «Փարիզեն Հալեպ», «Մշո աշխարհ», «Առաքելոց վանքին դուռը» հոդվածներով հանդես եկել սփյուռքահայ մամուլում։ 1993 թվականին Փարիզում թողարկել է «Տարոնի և այլ ժողովրդական երգեր» ձայնասկավառակը[1]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարոնի ժողովրդական երգեր, Երևան, 1978 թ.[2]:
  • Գյուլիզար (Հուշեր), Երևան, 1992 թ.[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Տարոնի ժողովրդական երգեր
  3. Գյուլիզար