Արմենիա (Փենսիլվանիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Արմենիա
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1808 թ.
Մակերես18,41 քառակուսի մղոն
Բնակչություն210 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC-5
Արմենիա (Փենսիլվանիա) (ԱՄՆ)##
Արմենիա (Փենսիլվանիա) (ԱՄՆ)

Արմենիա (անգլ.՝ Armenia), թաունշիփ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Բրադֆորդ շրջանում։ 2010 թվականին թաուշիփի բնակչությունը կազմել է 180 մարդ։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենիա թաունշիփը Բրադֆորդ շրջանի քարտեզի վրա

Թաունշիփը գտնվում է Բրադֆորդ շրջանի արևմուտքում՝ Արմենիա բլրի գագաթին, որն ունի 670-730 մետր բարձրություն։ Թաունշիփի հարավային հատվածը մտնում է Տայոգա անտառի կազմում։ Ըստ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալների՝ Արմենիան ունի 47,7 կմ² տարածք, որից 0,3 կմ² ջուր է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ Արմենիայի բնակչությունը կազմել է 180 մարդ (դրանից 54,4 %-ը կազմել են տղամարդիկ, 45,6 %-ը՝ կանայք), թաունշիփում եղել է 76 տնային տնտեսություն և 56 ընտանիք։ 2010 թվականին քաղաքի բնակչությունը տարիքային տեսակետից ունեցել է հետևյալ կառուցվածքը․ 17,2 %-ը կազմել են 18 տարեկանից փոքր բնակիչները, 3,4 %՝ 18-21 տարեկանները, 53,3 %՝ 21-65 տարեկանները և 26,1 %՝ 65 տարեկանից մեծ անձինք։ Բնակչության միջին տարիքը կազմել է 49,3 տարի։ Յուրաքանչյուր մեկ կնոջ հաշվով Արմենիայում եղել է 119,5 տղամարդ, ընդ որում՝ 100 չափահաս կանանց հաշվին կա արդեն համապատասխան տարիքի 119,1 տղամարդ։ Ռասյական կազմը՝ սպիտակամորթները կազմում են բնակչության 100,0 %[2]։

76 տնային տնտեսությունների 73,3 %-ը եղել են ընտանիքներ․ 65,8 %-ը եղել են համատեղ ապրող զույգեր (19,7 %-ը՝ 18 տարեկանից փոքր երեխաներ ունեցողներ), 2,6 %-՝ը կանայք, որ ապրել են առանց ամուսնու, 5,3 %-ը՝ տղամարդիկ, որ ապրել են աանց կանանց։ 26,3 %-ն ընտանիք չի ունեցել։ Ընդհանուր առմամբ ընտանեկան տնտեսությունը վարում է 2,37 մարդ, ընտանիքի անդամների միջին քանակը կազմել է 2,73։ Միայնակ ապրել է բնակչության 25,0 %-ը, 9,2 %-ը կազմել են միայնակ ապրող տարեցները (65 տարեկանից մեծ)[2]։

2014 թվականին 16 տարեկանից մեծ 231 անձանցից աշխատանք է ունեցել 93 մարդ։ Ընդ որում՝ տղամարդկանց միջին տարեկան եկամուտը կազմել է 29 500 դոլար, կանանցը՝ 17 500 դոլար։ 2014 թվականին ընտանիքի եկամտի միջնարժեքը կազմել է 44 896 $, տնային տնտեսությունում՝ 51 339 $։ Մեկ մարդու հաշվով եկամուտը կազմել է 18 666 $ տարեկան։ Արմենիայի բնակչության ընտանիքների ընդհանուր քանակի 6,0 %-ը և մարդկանց 13,3 %-ը գտնվել են աղքատության գծից ներքև[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. 2,0 2,1 2,2 «American FactFinder». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.