Արմավիր (միջնադարյան քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմավիր (այլ կիրառումներ)

Արմավիր քաղաք, Ք. հ. 9-րդ դարից՝ Մեծ Հայքի Բագրատունիների թագավորության կազմում։ Կազմավորվել է Հայոց Արմավիր մայրաքաղաքի հիմքի և շրջակա ագարակների՝ մայրաքաղաքի արևելյան թաղամասեր հիմքի վրա։ Բագրատունիների օրոք ունեցել է ավելի քան 10 հազար բնակիչ և թագավորության չորրորդ քաղաքն էր։

Մատենագրությունից, ինչպես նաև Արմավիրի պեղումների արդյունքներով հայտնի են

  • Արմավիր քաղաքի երկու թաղամասերը՝ Ալիսո(ու) և Բլուր
  • Արմավիրի արևելյան բլրի գագաթի մատուռը՝ կառուցված Արմավիր մայրաքաղաքի միջնաբերդի և տաճարի քարերից
  • տնտեսական նշանակության շինություններ՝ դարբնոց, թոնատներ, արհեստանոցներ, ձուլարաններ, դեղատուն, երկու խաղողի ճզման հնձաններ

13-րդ դարում թաթար մոնղոլները գրավեցին և ավերեցին Արմավիր քաղաքը։

18-րդ դարի առաջին կեսին, Երևանի պարսկական խանի որոշմամբ, սկիզբ դրվեց Արմավիր մայրաքաղաքի ավերակների ավերմանը։ Քաղաքը հանդիսացավ որպես «պատրաստի քարհանք» ավերակների մոտակայքում կառուցվող նոր բերդի, նոր բնակավայրի և տեղացիների բնակելի տների կառուցման համար։

Սարդարապատի մահալի հրամանատարի՝ «սարդար» համար Արմավիր մայրաքաղաքի և Արմավիր քաղաքի ավերակները հանդիսացա որպես «պատրաստի քարհանք»՝ 1813 թվականից սկսած Սարդարապատի անապատում կառուցել Սարդարաբադի բերդը (Sardari Berd (Armenian: Սարդարի Բերդ։ deriven from Sardar Persian: سردار‎;(չաշխատող հղում)

Արմավիր քաղաքի թաղամասերի և շրջակա ագարակների հիմքի վրա 17-19-րդ դդ ձևավորվեցին նախ ագարակային, ապա գյուղական համայնքներ, որոնք ներկայումը կազմում եմ Արմավիրի մարզի Արմավիր, Հայկավան(չաշխատող հղում), Այգեշատ, Բամբակաշատ, Ջրաշեն, Նոր Արտագերս, Նալբանդյան գյուղերը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]