Արմավաշենի մատուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմավաշենի մատուռ
Հիմնական տվյալներ
Տեսակմատուռ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԱրմավաշեն
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճականհայտ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ16-17-րդ դարեր[1]

Արմավաշենի մատուռ, Հայ առաքելական եկեղեցու մատուռ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Շահբուզի շրջանի Արմավաշեն (այժմ՝ Աշաղի Ռամեշին) գյուղի հյուսիսային մասում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատուռը կառուցվել է 16-17-րդ դարերում[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորինվածքով միանավ է, փայտածածկ դահլիճ։ Կառուցվել է կիսամշակ որձաքարից։ Մուտքը գտնվում է արևմուտքից, աբսիդը ուղղանկյուն է։ Շրջակայքում գտնվում են հնաոճ մշակումներով քարեր։ Այժմ գտնվում է ավերակ վիճակում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Գիրք։Այվազյան։Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արգամ Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ, Երևան, ««Հուշարձան»», 1995 — 368 (+ 48 էջ նկարներ) էջ. — 2700 հատ։