Արման Սոլդեն
Արման Սոլդեն | |
---|---|
Ծնվել է | մարտի 21, 1991[1][2] |
Ծննդավայր | Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[1][3][2] |
Մահացել է | մայիսի 9, 2023[3][2] (32 տարեկան) |
Մահվան վայր | Չասով Յար[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Բոսնիա և Հերցեգովինա |
Կրթություն | Lycée Saint-Martin?[5], Սարաևոյի համալսարան և Lumière University Lyon 2?[5] |
Մասնագիտություն | video journalist |
Աշխատավայր | Ֆրանսպրես[4] |
Պարգևներ և մրցանակներ | [6] և |
Արման Սոլդեն (ֆր.՝ Arman Soldin, մարտի 21, 1991[1][2], Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[1][3][2] - մայիսի 9, 2023[3][2], Չասով Յար[4]), ֆրանսիացի լրագրող, սպանվել է 2023 թվականի մայիսի 9-ին՝ ռուս-ուկրաինական պատերազմը լուսաբանելու ժամանակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արման Սոլդենը ծնվել է 1991 թվականի մարտի 21-ին Սարաևոյում։ Մեկ տարեկան հասակում տարհանվել է Ֆրանսիա։ Իմացել է ֆրանսերենին, անգլերենին, իտալերենին։
2006-ից 2008 թվականներին եղել է Ռեն ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ[7]։ Ծնկի վնասվածքի պատճառով թողել է ֆուտբոլը, սակայն աշխատել է որպես սպորտային մեկնաբան[8]։
2013 թվականին Լոնդոնի համալսարանական քոլեջում նա ստացել է քաղաքականության և Արևելյան Եվրոպայի հետազոտությունների բակալավրի կոչում քաղաքականության, տնտեսագիտության, պատմության և միջազգային հարաբերությունների ոլորտներում։ Լոնդոնում եղած ժամանակ նա եղել է «Eureka» ամսագրի գլխավոր խմբագիրը․ լուսաբանել է քաղաքականություն, հասարակություն, արվեստը և մշակույթ։
2015 թվականից որպես պրակտիկանտ Հռոմում աշխատել է Ֆրանսպրես խոշորագույն ինֆորմացիոն գործակալությունում, այնուհետև նա աշխատել է գործակալության լոնդոնյան գրասենյակում։ 2020 թվականից կրկին աշխատանքի է անցել Հռոմում։
2019 թվականին նա պատմել է երեսունինը դիակների մասին, այդ թվում՝ դեռահասի, որոնք հայտնաբերվել են սառնարանային բեռնատարում[9]։
2022 թվականի փետրվարին Ֆրանսպրես գործակալության առաջին հատուկ բանագնացների հետ գործուղվել է Ուկրաինա՝ լուսաբանելու ռազմական գործողությունները[10],։ 2022 թվականի սեպտեմբերից աշխատել է որպես տեսահոլովակների համակարգող։ Հաճախ տեսանյութեր է նկարահանել իր հեռախոսով[11]։
Սոլդենը եղել է սոցիալական ցանցերի մոլի օգտատեր։ Պատմություններից մեկը, որը ուշադրության է արժանացել, այն էր, երբ նա իր գործընկերների հետ խրամատում գտան վիրավոր ոզնի, կերակրեցին և մի քանի օր հետո բաց թողեցին նրան վայրի բնություն[12][13]։
2023 թվականի մայիսի 9-ին Սոլդենն իր թիմի հետ գտնվել է Դոնեցկի մարզի Չասով Յար քաղաքի մոտ՝ ուկրաինացի զինվորների ջոկատի հետ[14]։ Սոլդենը սպանվել է «Գրադ» տիպի կայանքի արձակած հրթիռից, որը պայթել է իր պառկած վայրի մոտ[15]։ Ուրիշ ոչ ոք չի տուժել։ Փորցառու զինվորական թղթակից Էմանուել Պեուշոնը, որը միացել էր թիմին անցյալ հոկտեմբերին, նշել է, որ Սոլդենը մահացել է «իր տեսախցիկը ձեռքին», «նրա դեմքը տառապանքի նշաններ ցույց չի տվել»[16]։
Սոլդենը 32 տարեկան էր։ Լրագրողների պաշտպանության կոմիտեն նշել է, որ Սոլդենը եղել է 17-րդ լրագրողը, որը սպանվել է Ուկրաինայում 2022 թվականից ի վեր[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://larenaissanceduloiretcher.fr/arman-soldin-recit-dun-reporter-de-guerre-en-ukraine
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Fichier des personnes décédées
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://www.nouvelobs.com/monde/20230509.OBS73109/guerre-en-ukraine-le-journaliste-de-l-afp-arman-soldin-tue-dans-une-frappe-de-roquettes.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 https://www.lemonde.fr/international/article/2023/05/10/guerre-en-ukraine-un-journaliste-de-l-afp-tue-pres-de-bakhmout_6172761_3210.html
- ↑ 5,0 5,1 https://www.sofoot.com/articles/cetait-arman
- ↑ https://www.bfmtv.com/international/europe/ukraine/arman-soldin-journaliste-francais-mort-en-ukraine-decore-a-titre-posthume-de-la-legion-d-honneur_AN-202307140056.html
- ↑ «Ukraine : 'Le monde a une dette envers Arman' Soldin, réagit la Maison Blanche après le décès du journaliste français | TV5MONDE - Informations». information.tv5monde.com (ֆրանսերեն). 2023 թ․ մայիսի 10. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Arman Soldin». Internet Commentator Database. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Peuchmaurd, Sylvain; Soldin, Arman (2019 թ․ հոկտեմբերի 23). «39 corps découverts dans un camion au Royaume-Uni». Le Devoir (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Ukraine: When things fall apart». Agence France-Presse. 2022 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
- ↑ https://www.ouest-france.fr/europe/ukraine/arman-soldin-un-enfant-de-sarajevo-devenu-journaliste-sur-le-front-ukrainien-9100d637-a6b3-447d-a481-9fb9f58a1c38
- ↑ https://www.france24.com/en/live-news/20230509-arman-soldin-from-sarajevo-to-reporting-on-ukraine-front-lines
- ↑ «Animal rights activists launch grant in memory of AFP's fallen journalist». www.ukrinform.net (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 13-ին.
- ↑ French AFP journalist killed by rocket fire in eastern Ukraine
- ↑ 15,0 15,1 An A.F.P. journalist was killed by rocket fire near the intense fighting in the area around Bakhmut
- ↑ AFP Journalist Arman Soldin Killed in Eastern Ukraine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- French journalist killed in Russian rocket strike in Ukraine
- AFP journalist Arman Soldin killed while covering war in Ukraine
- U Ukrajini poginuo reporter AFP-a Arman Soldin koji je rođen u Sarajevu
- Minute's silence for French journalist killed in Ukraine
- Ukraine war: French journalist killed near Bakhmut
- AFP holds minute of silence for journalist Arman Soldin killed in Ukraine
|