Արման Անտոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արման Անտոնյան
Ի ծնե անունԱրման Վազգենի Անտոնյան
Ծնվել էդեկտեմբերի 9, 1985թ.
Դսեղ, Հայաստան
ԵրկիրՀայաստան
ՄասնագիտությունԵրգահան
ԳործիքներԴաշնամուր
Գործունեություն2011-ներկա
ԼեյբլAntonyan Music Label

Արման Վազգենի Անտոնյան (ծնված` 9, դեկտեմբեր, 1985 թ. Լոռու մարզի Դսեղ գյուղում), հայ երգահան-պրոդյուսեր է։ Հայտնի է դարձել 2012 թ. հունվարի 9-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում հեռարձակված «Գեներալի աղջիկը»[1], ինչպես նաև 2018 թ. հուլիսի 2-ին Արմենիա ԹիՎի-ով հեռարձակված «Դեպի երազանք» հեռուստասերիալներիի սաունդթրեքերը գրելուց հետո։ Հայկական էստրադայում առավել հայտնի է դարձել 2015 թ. թողարկված Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի «Անհնար է» երգը հեղինակելուց հետո, որը Յութուբում ունի ավելի քան 25 միլիոն դիտում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1985 թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանի Լոռու մարզի Դսեղ գյուղում։ 1993-2003 թթ. սովորել է Վանաձորի Ազատ Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտել է ոսկե մեդալով։ Զուգահեռ սովորել է 1996-2003 թթ. Վանաձորի Տիգրան Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում։

2003 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության բաժին։ Նույն թվականի դեկտեմբերին տարկետում վերցնելով զորակոչվել է Հայաստանի բանակ։ 2005 թվականին զորացրվել է բանակից և շարունակել ուսումը։ 2008-2009 թվականներին որպես համալսարանի առաջադեմ ուսանող ուղեգրվել է սովորելու Սիրիայի Արաբական Հանրապետությունում և վերապատրաստվել Դամասկոսի պետական համալսարանին կից արաբերեն լեզվի մասնագիտացման բաժնում։ 2009 թվականին վերադարձել է Երևան և շարունակել ուսումը։ 2010 թվականին ավարտել է ԵՊՀ-ն և ստացել բակալավրի աստիճան։

2010 թվականին աշխատել է Նոր Ռադիոյում որպես երաժշտական պրոդյուսեր, զուգահեռ աշխատել է նաև Լայմ հեռուստաընկերությունում որպես գլխավոր երաժշտական պրոդյուսեր։ 2011 թվականից սկսել է երաժշտական գործունեությունը որպես երգահան և հեղինակել 200-ից ավելի երգեր հայկական էստրադայի երգիչների համար, որոնցից են Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Գևորգ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը, Արաբո Իսպիրյանը, Սարո Թովմասյանը և այլք։

2018 թվականից համագործակցում է Արմենիա ԹիՎիի հետ որպես նախագծերի երաժշտական պրոդյուսեր, որի արդյունքում հեղինակել է «Դեպի երազանք 1»[2], «Դեպի երազանք 2», «Անհասցե ծնվածները»[3] հեռուստասերիալների և «Կինստագրամ»[4] սիթքոմի սաունդթրեքերը։ Նկարահանվել է «Դեպի երազանք 1», «Դեպի երազանք 2»[5], «Անհասցե ծնվածները»[6] հեռուստասերիալներում և մարմնավորել ինքն իրեն որպես երաժշտական պրոդյուսեր[7]։

2018 թվականի մարտ ամսին հիմնել է Antonyan Music Label-ը, բացել երաժշտական ստուդիա, ներգրավել երգիչներ, հեղինակել նրանց երգերը, գործիքավորումները և զբաղվել նրանց երաժշտական պրոդյուսինգով։ Label-ի արտիստներն են Գևորգ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը, Քրիստինա Եղոյանը, Մաշ Իսրաելյանը և Արտ Ավետիսյանը։

2018 թվականից առ այսօր համագործակցում է ոչ միայն Label-ի արտիստների հետ, այլ նաև հայ էստրադայի փոր երգիչների հետ։

2018 թ. արժանացել է «տարվա լավագույն երգահան» մրցանակին AAD ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում[8]։

2019 թ. հունվարի 29-ին թողարկել է առաջին երգը իր կատարմամբ տրիո տարբերակով, որը կոչվում է «Нас просто нет»[9]:

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արման Անտոնյանը հեղինակել է.

  • Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյան - «Անհնար է»[10]
  • Արաբո Իսպիրյան - «Աննման»[11]
  • Գևորգ Մկրտչյան - «Օդս քիչ ա»[12]
  • Կարեն Ասլանյան - «Ես խանդում եմ»[13]
  • Սարո Թովմասյան և Նանա - «Կարոտ»[14]
  • Մաշ Իսրաելյան - «Լիքը, լիքը»[15]
  • Քրիստինա Եղոյան - «Օդս չի հերիքում»[16]
  • Արտ Ավետիսյան - «Անիրական»[17]
  • Գևորգ Մարտիրոսյան և Մաշ Իսրաելյան - «Դե հերիք է»[18]
  • Արման Հովհաննիսյան, Միհրան Ծառուկյան, Սարո Թովմասյան - «Նոր հայեր»[19]
  • Արաբո Իսպիրյան - «Հայի արյուն»[20]
  • Քրիստինե Պեպելյան - «Երանի»[21]
  • Կարեն Ասլանյան - «Եղբայր ու քույր»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Generali Axchike-1».
  2. «CHRISTINA YEGHOYAN - Depi Yerazanq».
  3. «Անհասցե ծնվածները».
  4. «Կինստագրամ».
  5. «Դեպի երազանք 2».
  6. «Karen Aslanyan - Im Exbayr u Quyr».
  7. «Անհասցե ծնվածները, Սերիա 163».
  8. «Arman Antonyan on Instagram: "TARVA LAVAGUYN ERGAHAN Shnorhakal em ayschap partavorecnox gnahatakani hamar🙈💪 ———————————————————————— #aad #hayastan #arcax #spyurq…"». Instagram (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
  9. «Arman ft. Mariya & Gevorg - Нас Просто Нет».
  10. «Mihran Tsarukyan & Arpi Gabrielyan - Anhnar e».
  11. «Arabo Ispiryan - Annman».
  12. «Gevorg Mkrtchyan - Ods Qicha».
  13. «Karen Aslanyan - Es xandum em».
  14. «Nana & Saro Tovmasyan - Karot».
  15. «Mash Israelyan - Liqe Liqe».
  16. «Christina Yeghoyan - Ods chi heriqum».
  17. «Art Avetisyan - Anirakan».
  18. «Gevorg Martirosyan & Mash Israelyan - De heriq e».
  19. «Arman Hovhannisyan Mihran Tsarukyan Saro Tovmasyan Kamo Seyranyan Jivan Gasparyan Efo - "NOR-HAYER"».
  20. «ARABO ISPIRYAN - HAYI ARYUN // ԱՐԱԲՈ ԻՍՊԻՐՅԱՆ - ՀԱՅԻ ԱՐՅՈՒՆ».
  21. «Christine Pepelyan - Yerani».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]