Արձակուրդ Մենթոնում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արձակուրդ Մենթոնում
տեսակգեղանկար
նկարիչՉարլզ Քոնդեր
տարի1888
բարձրություն46,2 միլիմետր
լայնություն60,8 միլիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՀարավային Ավստրալիայի պատկերասրահ
հավաքածուՀարավային Ավստրալիայի պատկերասրահ
Ծանոթագրություններ

Արձակուրդ Մենթոնում (անգլ.՝ A holiday at Mentone), 1888 թվականի նկար, որը նկարել է ավստրալիացի նկարիչ Չարլզ Քոնդերը։ Նկարը պատկերում է լուսավոր ու արևոտ օր, Մենթոնի Մելբրուն արվարձանի մի ափ։ Քոնդերը նկարազարդել է փայլուն արևաշող կեսօրը և մարդկանց, ովքեր զբաղվում էին ծովափնյա գործունեությամբ՝ նկարում ընդգծելով ավստրալիացիներին հատուկ գծերը։

Նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1888 թվականի նոյեմբերին Վիկտորյան արտիստների կազմակերպության գարնանային (Victorian Artists' Society Spring) ցուցահանդեսում։ Մեկ ամիս անց, ընդամենը 20 տարեկան Քոնդերը, Մելբրունից ժամանել է Սիդնեյ։ Քոնդերը նախորդ տարի Սիդնեյում հանդիպել էր Թոմ Ռոբերթսին և նորից հանդիպում է 1888 թվականի Զատիկին, որտեղ էլ զույգը միասին նկարել է Քուգի (Coogee) ափում։ Մելբրուն ժամանելուն պես Քոնդերը ի սկզբանե հիմնել է Ռոբերտսների Գրոսվենըր Չամբըրս (Grosvenor Chambers) ստուդիան։ Արձակուրդ Մենթոնում կտավը Քոնդերսի առաջին մելբրունյան կտավն էր[1]։ Գործը ցույց է տալիս ճապոնական ազդեցությունը, մինչդեռ նմանատիպ կամրջի մոտիվն օգտագործվել է ամերիկացի ազդեցիկ նկարիչ Ջեյմս մըք Նեյլ Ուիսթլըրի կողմից[2]։ Արթուր Սթրիթսոնի ժառանգներից մեկը առաջադրում էր, որ Ռոբերտսը մոխրագույն կոստյումով կամրջանեցուկ մարդն է և Սրիթոնը այն մարդն է, ով պառկած է լողափին[3]։

Այնուամենայնիվ, Քոնդերսի ամենահայտնի կտավը՝ Արձակուրդ Մենթոնում նկարը նկարագրվել է որպես «քննադատաբար հռչակված ավստրալիական իմպրեսիոնիստական ոճի գլուխգործոց նկար» և «բացառիկ, եզակի ավստրալիական աշխատանք»[2][4]։

Վիկտորիայի ազգային պատկերասրահի Ավստրալիական մշակույթի դասախոս Թերենս Լեյնը նկարի բեմադրումը նկարագրում է որպես «անբնական», գրեթե «սյուռռեալ», բայց կոմպոզիցիան սքանչելիորեն աբստրակտ է և արևի փայլատակումը՝ ավստրալիական է[1]։

Նկարն այժմ Հարավային Ավստրալիայի պատկերասրահի մաս է կազմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Lane, Terence (2003 թ․ սեպտեմբերի 6). «A legacy of Marvellous Melbourne». The Age. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
  2. 2,0 2,1 «'A holiday at Mentone'». The Learning Foundation. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
  3. Peers, Juliette (2012). «Two tenants of Number 9 Collins Street: Tom Roberts and Kate Keziah Eeles». Craft + Design Enquiry. Australia: ANU E Press (4): 31–48. ISSN 1837-445X.
  4. «At leisure». Queensland Art Gallery. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]