Հարավային Ավստրալիայի պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարավային Ավստրալիայի պատկերասրահ
AGSAfront.jpg
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of Australia.svg Ավստրալիա
ՏեղագրությունԱդելաիդա
Պատկանում էArts SA
Ղեկավարության նստավայրԱդելաիդա
Հիմնադրված է1881
Այցելուներ712 994
Կայքartgallery.sa.gov.au

Հարավային Ավստրալիայի պատկերասրահ (անգլ.՝ Art Gallery of South Australia, AGSA), Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի գեղարվեստի երեք կարևոր կենտրոններից մեկը: Գտնվում է Ադելաիդա քաղաքի հյուսիսային տերասի մշակութային բուլվարում: Հավաքածուն կազմում է 35000 նմուշ: Վիկտորիայի ազգային պատկերասրահից հետո երկրորդ ամենամեծ պետական հավաքածուն ունեցող պատկերասրահն է[1]: Մինչև 1967 թվականը կոչվել է Հարավային Ավստրալիայի ազգային պատկերասրահ:

Պատկերասրահը գտնվում է Հարավային Ավստրալիայի պետական գրադարանին, Հարավային Ավստրալիայի թանգարանին և Ադելաիդայի համալսարանին կից, համարվում է Ադելաիդայի հյուսիսային տերասի մաս: 2011 թվականին ունեցել է 712994[2] այցելու: Պատկերասրահի հավաքածուն ամեն տարի ներկայացվում է նաև շրջիկ ցուցահանդեսների տեսքով[3]՝ նպաստելով տարածքային պատկերասրահների շրջիկ ցուցահանդեսներին[4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահը հիմնադրվել է 1881 թվականին և Կլարենսի դուքս Ալբերտ Վիկտորիև Ջորջ V-ի կողմից բացվել է Հանրային գրադարանի երկու սենյակներում: Պատկերասրահի ներկայիս շենքը թվագրվում է 1900 թվական, ընդլայնվել, ընդարձակվել է 1936 և 1962 թվականներին[5]: Հետագա վերանորոգման և ընդլայնման արդյունքում (1996 թվական) շենքն ունեցավ ժամանակակից ցուցադրման տարածք:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահի տնօրեն Նիկ Միվևիչը ուղերձով դիմում է Ավստրալիայի թանգարանների համաժողովի պատվիրակներին, 2012, սեպտեմբեր

Պատկերասրահը հայտնի է ավստրալական արվեստի հավաքածուներով, մասնավորապես բնիկ ավստրալական և գաղութային արվեստի, բրիտանական արվեստի, այդ թվում պրեռաֆայելիտների, արվեստագետներ Էդվարդ Բյորն Ջոնսի, Ուիլյամ Հոլման Հանտի, Դանթե Գաբրիել Ռոսսետտիի, Ուիլյամ Մորիսի և ճապոնական արվեստի հավաքածուներով[6]:

Պատկերասրահն ունի Հեյդելբերգյան դպրոցի կաևոր գործեր, այդ թվում արվեստագետներ Թոմ Ռոբերտսի «A break away!» (Դադար), Չարլզ Կոնդերի «Արձակուրդ Մենտոնում», Արթուր Սթրիտոնի «Դեպի Թեմփլսթով»[5]: 20-րդ դարի կեսերը ներկայացված են նկարիչներ Ռասել Դրիսդեյլի, Արթուր Բոյդի, Մարգարեթ Պրետսոնի, Բեսի Դեյվիդսոնի, Սիդնեյ Նոլանի աշխատանքներում: Եվրոպական լանդշաֆտային աշխատանքներից ներկայացված են Յակոբ վան Ռյոյսդալի, Սալոմոն վան Ռյոյսդալի, Ժոզեֆ Ռայթի ստեղծագործությունները[6]:

Բրիտանական դիմանկարիչներից ներկայացված են Ռոբերտ Պիկը, Անտոնիս վան Դեյքը, Պիտեր Լելին, Թոմաս Գեյնսբորոն[6]: Ներկայացված են նաև Ֆրանցիսկո Գոյայի, Ֆրանչեսկո Գվարդիի, Պոմպեո Բատոնիի և Ժան Բատիստ Կամիլ Կորոյի ստեղծագործությունները[6], Օգյուստ Ռոդենի, Հենրի Մուրի, Բարբարա Հեփուրթի, Ջեյկոպ Էփսթեյնի քանդակները[6]:

Արվեստի գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուիլյամ Հոլման Հանտ, «Քրիստոսն ու երկու Մարիամները», (1847), Հարության առած Քրիստոսն ու երկու Մարիամները Հովսեփի պարտեզում (1897)
  • Ջոն Կոլիեր, Դելֆիի քրմուհի (1891)
  • Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս, Circe Invidiosa (1892), Հոնորիոս կայսեր ֆավորիտները (1883)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Adelaide: Art Gallery of SA Extensions, Architecture Australia, May/June 1996. Accessed on 2007-05-19.
  2. Annual Report of the Art Gallery of South Australia
  3. AGSA Exhibitions
  4. AGSA Touring Exhibitions 2011 Archived 3 November 2011 at the Wayback Machine.
  5. 5,0 5,1 Barbara Cooper and Maureen Matheson, The World Museums Guide, McGraw-Hill, (1973) ISBN 9780070129252
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 AGSA Collection