Արհեստ ճարտասանութեան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արհեստ ճարտասանութեան
Տեսակդասագիրք
Հեղինականհայտ[1]
Բնագիր լեզուհայերեն[1]
Գրվել է17-րդ դար[1]
Հրատարակվել է1674[1]

Արհեստ ճարտասանութեան կամ «Յաղագս արհեստի ճարտասանութեան», հռետորական, անտիպ դասագիրք, որ պատրաստված է XVII դարի առաջին կեսից ոչ ուշ (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ․ N: 8333)։ Հեղինակն անհայտ է։ Բաղկացած է 6 գրքից։ XVII դարի կեսերին այս երկից է համառոտվել, վերամշակվել ու վերաշարադրվել Հովհաննես Հոլովի «Համառօտութիւն ճարտասանականի արհեստի» գիրքը (հրտ․ 1674)։ XVIII դարի սկզբներին Խաչատուր Էրզրումցին, իր «ճարտասանութիւն» երկը (հրտ․ 1713) հորինելիս, օգտագործել է այս նույն դասագիրքը՝ գրեթե ամբողջությամբ որդեգրելով նաև նրա տերմինաբանությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 79