Պարսկական վտանգի ուժեղացման ժամանակ վերադարձավ հայրենիք և Սալամինի ճակատամարտում (մ․ թ․ ա․480) վերականգնեց իր փառքը։ 479 թ.-ին գլխավորեց աթենացիներին Պլատեայի ճակատամարտում։ 476 թ.-ից ստանձնեց աթենական, ապա՝ համահունական նավատորմի հրամանատարությունը։ Արիստիդեսի ջանքերով ընդհանուր թշնամու՝ Աքեմենյան Իրանի դեմ դաշնակցեցին Էգեյան ծովի կղզիներն ու քաղաքները, և ստեղծվեց Աթենական առաջին կամ Դելոսյան ծովային միությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 63)։