Արիյ Սկրիդե
Արիյ Սկրիդե լատիշ․՝ Ārijs Skride | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1906[1][2] |
Ծննդավայր | Մադոնայի շրջան, Լատվիա |
Վախճանվել է | նոյեմբերի 22, 1987[2] (81 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Աշակերտներ | Q105523297? և Q115273725? |
Պարգևներ |
Արիյ (Արիյս) Սկրիդե (լատիշ․՝ Ārijs Skride, սեպտեմբերի 24, 1906[1][2], Մադոնայի շրջան, Լատվիա - նոյեմբերի 22, 1987[2]), խորհրդային և լատվիացի նկարիչ։ Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արիյ Սկրիդեն ծնվել է 1906 թվականի սեպտեմբերի 24-ին, Ձելզավսկի շրջանում (այժմյան` Լատվիայի Մադոնայի շրջան)։
Ավարտել է Լատվիայի գեղարվեստի ակադեմիան (Վիլհելմ Պուրվիտի բնանկարչական արվեստանոցը, 1932 թվական)։ Աշխատել է Ռիգայի Ն. Դրաուձինիի անվան գիմնազիայում` որպես նկարչության ուսուցիչ (1936-1942), Լատվիայի պետական արվեստի ակադեմիայում` որպես մանկավարժ (1942-1964)։
Եղել է «Սադարբս» գեղարվեստական միության (1929), Լատվիայի նկարիչների միության անդամ (1944 թվականից)։ Պարգևատրվել է Սան Ֆրանցիսկոյի համաշխարհային գեղարվեստական ցուցահանդեսի բրոնզե մեդալով։ Լատվիական ԽՍՀ-ի արվեստի վաստակավոր գործիչ է (1956), Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1966)[3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցահանդեսների մասնակցել է 1928 թվականից։ Իրեն հայտարարել է իր ուսուցիչ Վ. Պուրվիտի ստեղծագործական ավանդույթների շարունակող։ Հասուն տարիքում բացի բնանկարներից պատկերել է նաև ժանրային կոմպոզիցիաներ` նվիրված աշխատանքի մարդկանց և սոցիալիստական շինարարներին։ Առավել հայտնի աշխատանքներից են. «Ծառուղին և կարմիր տանիքը» (1926), «Նավերը Դաուգավեի վրա» (1930), «Գարունը Ռիգայի ծայրամասում» (1930), «Մոսկվայի արվարձան» (1930), «Կեգումս» (1939), «Հացահատիկի մատակարարում պետությանը» (1949), «Ձմեռը Վիձեմում» (1964), «Կիրովի փողոցը» (1969)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Ārijs Skride // Latvijas Enciklopēdija. — Rīga: SIA «Valērija Belokoņa izdevniecība», 2007. — ISBN 9984-9482-0-X.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vasks A. Ārijs Skride. R., 2007
- Māksla un arhitektūra biogrāfijās. Atb. red. A. Vanaga — Rīga, 2000 — 1. sēj.