Արիանե Հինգսթ
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 25, 1979[1][2][3] (45 տարեկան) | ||
Ծննդավայր | Բեռլին, Արևելյան Գերմանիա | ||
Հասակ | 1,7 ± 0,001 մետր[2] | ||
Քաշ | 64 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Արիանե Հինգսթ, (գերմ.՝ Ariane Hingst, հուլիսի 25, 1979[1][2][3], Բեռլին, Արևելյան Գերմանիա), գերմանացի կին ֆուտբոլիստ, որը հանդես է եկել պաշտպանի և կիսապաշտպանի դիրքում։ Խաղացել է Գերմանիայի հավաքականի կազմում։ Աշխարհի կրկնակի չեմպիոն (2003 և 2007), Եվրոպայի քառակի չեմպիոն (1997, 2001, 2005, 2009), Ամառային օլիմպիական խաղերի եռակի բրոնզե մեդալակիր (2000, 2004, 2008)։ «Վոլֆսբուրգ» կանանց ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի օգնական, մասնագիտությամբ բանկային գործավար և ֆիզիոթերապևտ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Արիանե Հինգսթը պատանեկան թիմերում սկսել է խաղալ յոթ տարեկանից։ 15 տարեկանում նա սկսել է հանդես գալ իր առաջին պրոֆեսիոնալ ակումբում՝ Ցելենդորֆի «Հերտայում»։ 1997 թվականին նա Պոտսդամից տեղափոխվեց Առաջին Բունդեսլիգայի «Տուրբին» ակումբ, որի հետ դարձել է ՈՒԵՖԱ-ի գավաթի (2004/05) գավաթակիր, Գերմանիայի կրկնակի չեմպիոն (2003/04, 2005/06) և Գերմանիայի գավաթի եռակի գավաթակիր (2003/04, 2004/05, 2005/06)[4]:
2007 թվականին Հինգսթը ընդգրկվել է շվեդական Դամալսվենսկանի «Յուրգորդեն» թիմի կազմում, որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան՝ «Յուրգորդեն» հոկեյի ակումբում կես դրույքով աշխատելով որպես ֆիզիոթերապևտ։ 2009 թվականին վերադարձել է Գերմանիա, հանդես է եկել «Ֆրանկֆուրտ» ՖԱ-ում, որի կազմում 2010/11 մրցաշրջանում դարձել Է Գերմանիայի գավաթի գավաթակիր[5]։ 2011 թվականի հոկտեմբերին պայմանագիր է կնքել ավստրալիական «Նյուքասլ Յունայթեդ Ջետս» ֆուտբոլային ակումբի հետ[6]։ 2012 թվականի սեպտեմբերի 29-ին տեղափոխվել է «Կանբերա Յունայթեդ», որտեղ էլ 2013 թվականին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան[7]։
Ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականի օգոստոսի 27-ին իր նորամուտն է նշել ազգային հավաքականի հիմնական կազմում՝ Նիդերլանդների դեմ խաղում։ Առաջին գոլը խփել է 1996 թվականի սեպտեմբերի 29-ին Իսլանդիայի հավաքականի դարպասը[8]։ Հավաքականի կազմում դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն (2003 և 2007), Եվրոպայի քառակի չեմպիոն (1997, 2001, 2005, 2009), Ամառային օլիմպիական խաղերի եռակի բրոնզե մեդալակիր (2000, 2004, 2008)[4]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Տուրբին»
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՈՒԵՖԱ գավաթի գավաթակիր (1)՝ 2004/05
- Գերմանիայի առաջնության չեմպիոն (2)՝ 2003/04, 2005/06
- Գերմանիայի գավաթի գավաթակիր (3)՝ 2003/04, 2004/05, 2005/06
«Ֆրանկֆուրտ»
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմանիայի գավաթի գավաթակիր (1)՝ 2010/11
Ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհի առաջնության հաղթող (2)՝ 2003, 2007
- Եվրոպայի առաջնության հաղթող (4)՝ 1997, 2001, 2005, 2009
- Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (3)՝ 2000, 2004, 2008
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արծաթե դափնու տերև[9]
- Բրանդենբուրգի տարվա մարզիկ (2007)
- Ֆերբանդսլիգայի 7x7 լավագույն ռմբարկու դահլիճներում (2015)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 «Nationalspielerin Ariane Hingst». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Turbine Potsdam» (գերմաներեն). Framba.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Hingst signs for Jets». thewomensgame.com. 2011 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «29.08.12 – Canberra United signs German Ace Hingst». 2012 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Players Info Hingst». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Frauen-Fußballnationalmannschaft mit Silbernen Loorbeerblatt ausgezeichnet». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիանե Հինգսթ» հոդվածին։ |
|