Արթուր Վաղարշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արթուր Վաղարշյան
Ծնվել էհոկտեմբերի 7, 1963(1963-10-07) (56 տարեկան)
ԾննդավայրԼճաշեն, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունիրավագետ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Արթուր Գրիշայի Վաղարշյան (հոկտեմբերի 7, 1963(1963-10-07), Լճաշեն, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ իրավագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1], Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Գրիշայի Վաղարշյանը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԽՍՀ Սևանի շրջանի (ներկայիս Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի) Լճաշեն գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում, ապա՝ դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ծառայության անցել Խորհրդային Միության Զինված ուժերի շարքերում։

Զինծառայության ավարտից հետո՝ 1984 թվականին, ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, որն էլ ավարտել է 1989 թվականին։ Ըստ Արթուր Վաղարշյանի՝ իրավաբանի մասնագիտության ընտրությունը ի սկզբանե պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ հոկտեմբերի 7-ը (ծննդյան օրը) հանիսացել է ԽՍՀՄ 1977 թվականի Սահմանադրության ընդունման օրը, ինչն էլ, ինքնին, հետաքրքրություն է առաջացրել այդ գիտության նկատմամբ։ 1989-1992 թվականներին սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում՝ պետության և իրավունքի տեսություն ու պատմություն, քաղաքական իրավական ուսմունքներ մասնագիտությամբ։

1996 թվականին պաշտպանել է «Հայաստանի առաջին Հանրապետության դատական համակարգը» թեմայով թեկնածուական ատենախոսությունը։ 2013 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը «Հայաստանի առաջին Հանրապետության պետական իշխանության համակարգը» թեմայով։ 1993-1994 թվականներին աշխատել է որպես ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, ապա՝ ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի ասիստենտ (մինչև 2002 թվականը): 2002-2005 թվականներին եղել է վերոնշյալ ամբիոնի դոցենտ, իսկ 2005 թվականից ցայսօր՝ ամբիոնի վարիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արթուր Գրիշայի Վաղարշյան»։ publishing.ysu.am։ Վերցված է 2020-02-12