ԽՍՀՄ Սահմանադրության օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԽՍՀՄ Սահմանադրության օր

ՏեսակQ115369238?
Ամսաթիվհոկտեմբերի 7
Տոնվում է ԽՍՀՄ
Հաստատված1924
Դադարեցված1991

ԽՍՀՄ Սահմանադրության օր, պետական տոն նախկին Խորհրդային Միությունում։

Առաջին անգամ սահմանվել է ԽՍՀՄ ԿԳԿ նախագահության 1923 թվականի օգոստոսի 3-ի դեկրետով՝ ի նշանավորումն 1923հուլիսի 6-ին ԿԳԿ II նստաշրջանում ընդունված ԽՍՀՄ առաջին սահմանադրության։ 1924—36-ին տոնվել է ամեն տարվա հուլիսի 6-ին։

1936 թվականի դեկտեմբերի 5-ին ԽՍՀՄ սովետների VIII արտակարգ համագումարն ընդունեց սահմանադրություն՝ այսպես կոչված «հաղթանակած սոցիալիզմի սահմանադրությունը» և դեկտեմբերի 5-ը հայտարարեց համաժողովրդական տոնական օր, որը նշվwum 18 ամեն տարի 1936—1976 թվականներին։

1977 թվականի հոկտեմբերի 7-ին ԽՍՀՄ IX գումարման Գերագույն խորհրդի VII արտահերթ նստաշրջանն ընդունեց նոր՝ «զարգացած սոցիալիստական հասարակարգի սահմանադրություն»։ Հոկտեմբերի 7-ը հռչակվեց սահմանադրության օր, որը նշվում էր ամեն տարի մինչև Միության կազմալուծումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 143