Արթուր Սողոմոնյան (գործարար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Սողոմոնյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 15, 1967(1967-06-15) (56 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
ՄասնագիտությունՏնտեսագետ
ԵրեխաներԱննա Սողոմոնյան, Ալինա Սողոմոնյան, Արշամ Սողոմոնյան

Արթուր Արշամի Սողոմոնյան (հունիսի 15, 1967(1967-06-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գործարար, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, Foam Line ընկերության սեփականատեր, Golds Gym Armenia ընկերության սեփականատեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Արշամի Սողոմոնյանը ծնվել է 1967 թ. հունիսի 15-ին Երևանում (Հայաստան), զինվորականի ընտանիքում։ Սողոմոնյանների ընտանիքն արմատներով Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է։ Արթուր Սողոմոնյանի հայրը՝ Արշամ Սողոմոնյանը ծնվել է հենց Նորատուսում։ Մասնագիտությամբ՝ ռազմական օդաչու։ Արշամ Սողոմոնյանի պատվին է անվանակոչված Նորատուսի դպրոցը[1]։ Արթուրի ծնվելուց 2 տարի անց Սողոմոնյանների ընտանիքը Հայաստանից մեկնել է Լենինգրադ (ներկայիս Սանկտ Պետերբուրգ), այնուհետև Մոսկվա։ 1984 թ. Արթուր Սողոմոնյանն ավարտել է Միտիշչիի միջնակարգ դպրոցը։ Մանկության տարիներից, Արթուրը զբաղվել է ֆուտբոլով։ 1984 թ. հայտավորվել է «Լոկոմոտիվի» երկրորդ թիմում և անցկացրել է մի քանի հանդիպում։ Սակայն ֆուտբոլի և կրթության միջև Սողոմոնյանն ընտրում է կրթությունը և նույն թվականին՝ 1984, ընդունվում է Մոսկվայի էլեկտրոնիկայի մեքենաշինության ինստիտուտի՝ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, որն ավարտում է 1992 թ.: 1985-1987 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1999 թ. Արթուր Սողոմոնյանն ավարտել է Ազգային տնտեսության ակադեմիան (ֆինանսներ և էկոնոմիկա)։ 2003 թ. ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի կրթական աստիճան։

Բիզնես գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թ. Արթուր Սողոմոնյանը համալսարանական ընկերների հետ ստեղծել է Ֆոմլայն ընկերությունը, որը հիմա պորոլոնի արտադրությամբ առաջատար դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայում։ Ընկերությունը 12 գործարան ունի Ռուսաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում և Սերբիայում։

2017 թ. վերջին Արթուր Սողոմոնյանը գնում է Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը։ Արթուր Սողոմոնյանը հանդիսանում է նաև «Գործնական Ռուսաստան» կազմակերպության գերագույն խորհրդի անդամ։ 2018 թ.-ին նշանակվել է այդ կազմակերպության դեսպանը Հայաստանում։

Արթուր Սողոմոնյանն ակտիվորեն զբաղվում է նաև բարեգործությամբ։ Նիկիտա Սիմոնյանի հետ համատեղ ստեղծել է Խորհրդային Միության Սպորտի վետերանների աջակցության ֆոնդը։ 1995 թ.-ից հանդիսանում է Արմեն Ջիգարխանյանի թատրոնի հովանավորը։

Ֆուտբոլային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Սողոմոնյանը 2001թ․ Երևանում կազմակերպում է ֆուտբոլային միջոցառում նվիրված Նիկիտա Սիմոնյանի 75 ամյակին։ 2003թ․ Սողոմոնյանի հովանավորությամբ միջոցառում է կազմակերպվում նաև «Արարատ-73»-ի հաղթանակի 30-ամյակի առթիվ։ 2015թ․ Արթուր Սողոմոնյանը ԽՍՀՄ հավաքականի և Արարատ-73-ի լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի առթիվ ֆուտբոլային լեգենդների խաղ է կազմակերպել Երևանում, որին մասնակցել են Իվան Սամորանոն, Վենսան Կանդելան, Ջենարո Գատուզոն, Խրիստո Ստոիչկովը, Պաուլո Ֆերրերիան, Ալդաիրը և շատ այլ լեգենդներ։ Եվս 1 Լեգենդների հանդիպում Սողոմոնյանը Երևանում կազմակերպեց 2018թ․, Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ։ Երևան էին ժամանաել Կաֆուն, Ռոնալդոն, Ռիվալդոն, Ռայան Գիգզը, Էռնան Կրեսպոն, Պաոլո Մալդինին, Դիդան և շատ այլ լեգենդներ։

«Փյունիկ» ՖԱ-ի սեփականատեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Արթուր Սողոմոնյանը գնեց «Փյունիկը»[2]։ 2017/18 մրցաշրջանի արդյունքներով ակումբը Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց, որտեղ պատմական արդյունք գրանցեց։ Եվրագավաթային խաղերից առաջ թիմը գլխավորեց ռուս հայտնի մարզիչ Անդրեյ Տալալաևը։ «Փյունիկին» միացան նաև մի շարք հայ և արտասահմանցի ֆուտբոլիստներ՝ (Ռումյան Հովսեփյան, Մաքսիմ Տրուսևիչ, Մոհամեդ Կոնատե, Վիտալի Ստեժկո, Վյաչեսլավ Դմիտրիև, Մաքսիմ Ժեստոկով, Եվգենի Կոբոոզև, Անդրիա Դրագոևիչ, Դենիս Վոյնով։ Մինչ 2018/19 մրցաշրջանը, հայկական ոչ մի ակումբի չէր հաջողվել եվրագավաթներում հասնել երրորդ փուլ։ «Փյունիկը» դարձավ նման արդյունք գրանցած առաջին հայկական ակումբը։ Թիմը հաղթահարեց Սկոպյեի «Վարդարի» և Կոստանայի «Տոբոլի» արգելքները։ Թել-Ավիվի «Մաքքաբիի» արգելքը հաղթահարել չհաջողվեց[3]։ Արթուր Սողոմոնյանը նախատեսում է կառուցել առանձին մարզադաշտ, ֆուտբոլային ակադեմիա և ինտերնատ, որն իր տեսակով առաջինը կլինի Հայաստանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Media, Noev Kovcheg. «Артур Согомонян – интервью газете НК». noev-kovcheg.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  2. «Արթուր Սողոմոնյան. Այո, ես ձեռք եմ բերել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը». news.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  3. Torosyan, Vardan. «ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ. «Փյունիկը» ԵԼ-ի որակավորման երրորդ փուլում է (VIDEO) | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...». armfootball.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.