Արթուր Պողոսյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Պողոսյան
Ծնվել էդեկտեմբերի 28, 1968(1968-12-28) (55 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու (2009)
Մասնագիտությունտնտեսագետ և իրավաբան
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Արթուր Հմայակի Պողոսյան (դեկտեմբերի 28, 1968(1968-12-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (2009-2018 թվականներ)։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975-1985 թվականներ - սովորել և ոսկե մեդալով ավարտել է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 միջնակարգ դպրոցը։
  • 1986-1993 թվականներ - սովորել է Կիևի առևտրատնտեսագիտական ինստիտուտում։
  • 1993-1995 թվականներ - ուսանել է Կիևի առևտրատնտեսագիտական ինստիտուտի ասպիրանտուրայում՝ «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ։ Տնտեսագիտության թեկնածու (2009)։
  • 2002-2006 թվականներ - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
  • 2006-2007 թվականներ - սովորել և ավարտել է «Եվրասիա» միջազգային համալսարանի մագիստրատուրան՝ «Ֆինանսների կառավարում» մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987-1989 թվականներ - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1993-1995 թվականներ - «Էդելվեյս» ՍՊԸ տնօրեն (Կիև)։
  • 1997-1999 թվականներ - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչության առաջատար մասնագետ։
  • 1998-2009 թվականներ - Համահայկական երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն։
  • 1999-2001 թվականներ - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչության գլխավոր մասնագետ։
  • 2000-2002 թվականներ - Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի նախագահության անդամ։
  • 2001-2002 թվականներ - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ծրագրավորման և համագործակցության գլխավոր վարչության պետ։
  • 2001 թվականից - «Տեղեկագիր Հայաստանի երիտասարդության» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։
  • 2002 թվական - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի խորհրդական։
  • 2002 թվականի օգոստոսին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակավել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ՝ պաշտոնավարելով մինչև 2005 թ. հուլիս։
  • 2005-2007 թվականներ - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։
  • 2007-2008 թվականի մայիս - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։
  • 2009 թվականի մայիսի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից[1]։
  • 2009 թվականի մայիսի 4-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ[2]։
  • 2018 թվականի մայիսի 29-ին ազատվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից[3]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  2. «Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  3. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
  4. Ա. Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ