Արթուր Մարգարյան (երաժիշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արթուր Մարգարյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Մարգարյան
Ծնվել էնոյեմբերի 30, 1982(1982-11-30) (41 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներաժիշտ և կիթառահար
Գործունեություն2003 - ներկա
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (2005)
ԿապվածԱստծո բանակ (2002-2007)
Սարդ (2003-2005)
Ginny Style (2003-2005)
Gor & friends (2005-2007)
E.V.A. (2007-2009)
Alien Time (2010-ից)
Ռեինկարնացիա (2010-ից)

Արթուր Մարգարյան (նոյեմբերի 30, 1982(1982-11-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, կիթառահար։ Ծնվել է 1982 թ. նոյեմբերի 30-ին Երևանում։ Կիթառ սկսել է նվագել 16 տարեկան հասակից։ 2005 թ. ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ժողովրդական գործիքների բաժինը՝ ուդ գործիքով։ 2003-2005 թթ նվագել է «Սարդ», «Ginny Style», 2002-2007 թթ՝ «Army of God», 2005-07 թթ՝ «Gor & friends», 2007-2009 թթ՝ «E.V.A.» խմբերում։ 2010 թ-ից հանդիսանում է «Alien Time» և «Ռեինկարնացիա» խմբերի անդամ։ Համագործակցում է հայ երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչների հետ՝ Սոնա Շահգելդյան, Ռուբեն Հախվերդյան, Սիլվա Հակոբյան և այլն։ Հյուրախաղերով եղել է մի շարք երկրներում «Ռեինկարնացիա» խմբի, Սիլվա Հակոբյանի, Եվա Սուջյանի հետ։ Մասնակցել է հայկական բազմաթիվ ռոք փառատոների։