Jump to content

Արթուր Ղուկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Ղուկասյան
Ծնվել էհունիսի 18, 1969(1969-06-18) (55 տարեկան)
ԾննդավայրՀրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող և հասարակական գործիչ

Արթուր Ղուկասյան (հունիսի 18, 1969(1969-06-18), Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, բանաստեղծ, հասարակական գործիչ։

Արցախյան պատերազմի հերոս, ազատամարտիկ Ռոբերտ Ղուկասյանի եղբայրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 15 տարեկանից զբաղվել է լրագրությամբ՝ հանդիսանալով «Կոմսոմոլեց» ռուսերեն թերթի արտահաստիքային թղթակից
  • 1988-1990 թվականներին աշխատել է Ասկերանի շրջանի Սեյդիշեն գյուղում որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ
  • 1988 թվականի դեկտեմբերի 8-ից մասնակցել է Սպիտակի փրկարարական աշխատանքներին
  • 1991 թվականից աշխատել է Հրազդանի նորաստեղծ հեռուստակայանում
  • Ղարադաղլուի, Խոջալուի և մի շարք այլ բնակավայրերի ազատագրության ժամանակ մեկնել է Ղարաբաղ
  • ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության և ՀՀ Ազատամարտի վետերանների միասնության անդամ է
  • 1992 թվականից Հունաստանում համագործակցել է Աթենքում հրատարկվող «Նոր աշխարհ» թերթին, հանդիսանալով վերջինիս թղթակիցը Հյուսիսային Հունաստանում, եղել է Կ. Պոլսում տպագրվող «Քուլիս» ամսագրի թղթակիցը Հունաստանում
  • «Թրիկիոս անեմոս» հունատառ ամսագրի խմբագրակազմի անդամ, Դիմիտրիս Ավրամոպուլոսի կողմից հռչակված «Ազատ քաղաքացիներ» կուսակցության, և «Քաղաքացիություն» («Պոլիտիա») հասարակական կազմակերպության
  • 2002 թվականի վերջից ապրում և աշխատում է Իսպանիայում, որտեղ հանդիսանում է «Նոր աշխարհ» թերթի թղթակից
  • Վալենսիայի լրագրողների միության անդամ է, Իսպանիայի լրագրողների միությունների ֆեդերացիայում ազգությամբ հայ միակ անդամը
  • Հանդիսանում է Հայլուր»-ի թղթակիցը Իսպանիայում
  • Չեխիայում հրատարկվող «Օրեր» ամսագրի թղթակիցն է Իսպանիայում
  • Իսպանիայի լրագրողների միության ֆեդերացիայի անդամ է, մամուլի միջազգային ֆորումի փոխնախագահ, «Վեգա Մեդիա Պրեսս» լրատվական գործակալության «Արմենիա Պրեսս» բաժնի հիմնադիր-գլխավոր խմբագիրը, կազմակերպել է ցեղասպանության մասին հեռուստակամուրջներ, որոնք իսպանական "INTERECONOMIA" ալիքով տարածվել են ամբողջ երկրով

Արթուր Ղուկասյանի ջանքերով կազմակերպվել է իսպանացի հումանիստ Խոսե Անտոնիո Գուռիարանի «Հայեր. մոռացված ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը Վալենսիայում[1]։

  • Ստեղծագործական աշխատանքների Համամիութենական մրցույթի Հանրապետական փուլի դափնեկիր (ներկայացված աշխատանքն էր՝ «Իջևան-Հրազդան երկաթուղի ճանապարհը», ռուսերեն, I կարգի դիպլոմ)
  • 1987 ակտիվ հասարակական գործունեության համար արժանացել է ՀԼԿՄ Հրազդանի շրջանի պատվոգրի
  • «Վեգա Մեդիա Պրեսսի» և Մամուլի միջազգային ակումբի մրցանակ[2][3]
  • «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալ
  • ՀՀ բանակի 20-ամյակի կապակցությամբ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պատվոգիր[4]
  • «ՀՀ զինված ուժերի 20 տարի» մեդալ
  • ԼՂՀ զոհված ազատամարտիկների մայրերի և հարազատների «Մայրական պատգամ» մեդալ և շնորհակալագիր
  • Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության պատվոգիր
  • ՀՀ սփյուռքի նախարարության ARMENIA PRESS համացանցային լրատվամիջոցին (Իսպանիայի թագավորություն) հայրենիք-սփյուռք գործակցության, հայապահպանության հիմնախնդիրների, սփյուռքում ծավալվող իրադարձությունների լուսաբանման և վերլուծության, հայկական մշակութային արժեքների ներկայացման ու տարածման համար պատվոգիր, շնորհակալագիր
  • Հարություն Դելլայան-75
  • «Հրանտ Դինքը՝ բոլորս ենք»
  • «Նախիջևանի հին խաչքարերի ոչնչացումը»
  • Երկու խոսք իսպանական Աբարանի մասին, թող եղբայրանան Աբարանն ու Ապարանը[5]
  • Դոն Քիշոտի պարզությամբ ու լուսավոր հավատով ապրող մարդը
  • Ճանաչված, սակայն մեր կողմից չգնահատված հայասեր հումանիստը
  • Ալիսիա Կիրակոսյանը հանգչեց սիրո մեջ, «Ժամանակից դուրս՝ բոլոր ժամանակների համար»[6]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մշակույթ, Արցախ, 2014.
  2. Հայ լրագրող Արթուր Ղուկասյանին շնորհվել է մամլո միջազգային ակումբի մրցանակը
  3. Մամուլի միջազգային ակումբի մրցանակը հայ լրագրող Արթուր Ղուկասյանին
  4. ՀՀ բանակի 20-ամյակ
  5. Երկու խոսք իսպանական Աբարանի մասին, թող եղբայրանան Աբարանն ու Ապարանը
  6. «Ալիսիա Կիրակոսյանը հանգչեց սիրո մեջ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]