Jump to content

Արթուր Հակոբյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Հակոբյան
Ծնվել էհոկտեմբերի 6, 1958(1958-10-06) (66 տարեկան)
ԾննդավայրՎերին շեն, Շահումյանի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Արթուր Գեորգիի Հակոբյան (հոկտեմբերի 6, 1958(1958-10-06), Վերին շեն, Շահումյանի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Հակոբյանը ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 6-ին Շահումյանի շրջանի Վերին շեն գյուղում։ 1975 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, իսկ 1976 թվականին ընդունվել է Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանը։

1977-1979 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։

1980 թվականին ավարտել է Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանը։ 1982-1990 թվականներին եղել է Շահումյանի շրջանի մեխանիզացված շարասյան աշխղեկ։

1990-1992 թվականներին եղել է ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, իսկ 1993-1995 թվականներին՝ Շահումյանի հատուկ նշանակության զորամասի, այնուհետև գնդի հրամանատարի տեղակալ։

1998 թվականին մասնակցել է Քարվաճառի տարածքի վերաբնակեցման աշխատանքներին։ Աշխատել է որպես տարածքի լիազոր ներկայացուցչության շինարար։

2000 թվականին նշանակվել է Շահումյանի շրջանի գլխավոր ճարտարապետ։

2000 թվականի հունիսի 18-ին Շահումյանի թիվ 12 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[2]։ Եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Անկուսակցական է։

  • «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշան (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 0397-1 հրամանագիր 27.09.1994 թվական)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հակոբյան Արթուր Գրիգորիի». www.nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.
  2. «19 հունիսի 2005թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]