Արթուր Թովմասյան (մարմնամարզիկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Թովմասյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Թովմասյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ազգություն՝ | հայ |
Մասնագիտացում՝ | մարմնամարզիկ |
Երկիր՝ | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 18, 1992 (31 տարեկան) |
Ծննդավայր՝ | Երևան, Հայաստան |
170 սմ | |
Քաշ՝ | ~62 կգ |
Արթուր Թովմասյան (հունիսի 18, 1992, Երևան, Հայաստան), հայ մարմնամարզիկ։ Դոհայում կայացած աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր (2013)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արթուր Թովմասյանը ծնվել է 1992 թվականի հունիսի 18-ին։ Մարմնամարզությամբ սկսել է զբաղվել 1998 թվականից։ Եղել է Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի սանը։ Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ է։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատանեկան[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականին, ֆիննական Տամպերե քաղաքում կայացած պատանեկան օլիմպիական փառատոնում (23 թիմերի մասնակցությամբ) Արթուր Թովմասյանը Վահան Վարդանյանի և Արթուր Դավթյանի հետ Հայաստանի հավաքականի կազմում ընդհանուր թիմային հաշվարկում զբաղեցրել է 6-րդ տեղը[1]։ Նույն թվականին Երևանում նա մասնակցել է Հրանտ Շահինյանի հուշամրցաշարին, որտեղ բազմամարտի մրցումներում գրավել է երրորդ տեղը[2]։
Մեծահասակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի մարտին օղակների վրա վարժությունում դարձել է Հայաստանի չեմպիոն[3]։ 2012 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացած օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի միջազգային հուշամրցաշարում օղակների վրա վարժությունում զբաղեցրել է առաջին տեղը՝ դառնալով մրցաշարի հաղթող[4]։
2013 թվականի մարտի 24-31-ին Դոհայում կայացած սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկությունում Արթուր Թովմասյանը օղակների վրա վարժությունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Вадим Мкртчян (2009 թ․ հուլիսի 25). «Две медали на Олимпийском фестивале». Голос Армении. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «В Ереване проходит турнир по спортивной гимнастике, посвященный памяти Гранта Шагиняна». sport.mail.am. 2009 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Армения готовит интригу». Երկրամաս. 2012 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Армянские гимнасты Арутюн Мердинян и Артур Товмасян победили в памятном турнире им. М. Воронина». PanARMENIAN. 2012 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Армянские спортсмены завоевали две бронзы на Кубке мира по спортивной гимнастике». panorama.am Sport. 2013 թ․ ապրիլի 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արթուր Թովմասյանը(չաշխատող հղում) Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կայքում