Արթուր Սարգսյան (գինու փորձագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Սարգսյան
վրաց.՝ არტურ გიორგის ძე სარგსიანმა
Ծնվել էնոյեմբերի 19, 1969(1969-11-19) (54 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ՄասնագիտությունՍոմելիե
Կայքarthursarkisyan.com

Արթուր Գրիշայի Սարգսյան (նոյեմբերի 19, 1969(1969-11-19), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), գինու անկախ փորձագետ, սոմելիե։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վրացական ԽՍՀ Թբիլիսի քաղաքում։ Նա իր ամբողջ մանկությունն անցկացրել է Կախեթի մարզի խաղողի այգիներում, որտեղ մասնակցել է գինու բերքահավաքին և արտադրությանը։

1990 թվականին մեկնել է Մոսկվա, որտեղ զբաղվել է առևտրային գործունեությամբ և կատարելագործել գինու մասին իր գիտելիքները։ Սովորել է «Նոստալժի» գինու դպրոցում։ Վերապատրաստվել է Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում։

1998 թվականից ռեստորանային ոլորտում է։ Հենց այդ ժամանակ իրականացվել է «Լե Սոմելյա` Պինո Նար» ռեստորանը (փակված 2014 թվականի դեկտեմբերից) Մոսկվայի կենտրոնում բացելու համարձակ գաղափարը՝ համատեղելով ռեստորանը, համտեսի բարը և գինու ակումբը։

2001 և 2002 թվականներին եղել է ռուսական սոմելիեի մրցույթի եզրափակչի հաղթող[1]։ Սոմելիե-2005 ռուսական VI մրցույթի հաղթող[1]։

2003-2012 թվականներին եղել է «Ոսկե մատանի» հյուրանոցի ռեստորանների գլխավոր սոմելիեն[2]։

WinePeople դպրոցի և գինու կենտրոնի համահիմնադիրն է[3]։

Ռուսաստանի սոմելիեների և փորձագետների միության համահիմնադիրը և ղեկավարն է[4]։

Ռուսական և միջազգային համտեսային մրցույթների անդամ է[5]։

Le Sommelier գինու գործարանի համահիմնադիրն է[2][4]։

«Ռուսական գինիների հեղինակային ուղեցույց» ամենամյա նախագծի հեղինակն է։

  • Գրքի առաջին թողարկումը (Գիդ-2013) տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 12-ին, «Դոմ Կառլո» Մոսկովյան ռեստորանում[6][7]։
  • Գրքի երկրորդ հրատարակությունը (Գիդ-2014) տեղի է ունեցել 2014 թվականի փետրվարի 5-ին, մոսկովյան «Այգի» ռեստորանում[8]։
  • Երրորդ թողարկում (Գիդ-2015), ներկայացված է 2015 թվականի մարտի 31-ին, Մոսկվայի «Լոտտե» հյուրանոցում[5][9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Российская Ассоциация Сомелье». Российская Ассоциация Сомелье. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  2. 2,0 2,1 «Артур Саркисян (Владелец школы «Le Sommelier») - Luxury-info.ru Портал о мире роскоши». luxury-info.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. Веб-cтудия Voodoo.ru. «Вина «Фанагории» на премьере Гида «Российские вина-2015» - Новости компании - Винодельческое имение «Фанагория»». www.fanagoria.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. 4,0 4,1 «Елена Усанова продолжает серию репортажей о Премии. Сегодня — интервью с винным экспертом Артуром Саркисяном». Time Out. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. 5,0 5,1 «Артур Саркисян: «Давайте делать вино, а не воевать» | Радио801». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. Веб-cтудия Voodoo.ru. «Вина «Фанагории» на премьере Гида «Российские вина-2015» - Новости компании - Винодельческое имение «Фанагория»». www.fanagoria.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  7. «Артур Саркисян и его "Русские вина" :: VinMoldova.md». www.vinmoldova.md. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  8. Веб-cтудия Voodoo.ru. «Вина «Фанагории» на премьере Гида «Российские вина-2015» - Новости компании - Винодельческое имение «Фанагория»». www.fanagoria.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  9. Веб-cтудия Voodoo.ru. «Вина «Фанагории» на премьере Гида «Российские вина-2015» - Новости компании - Винодельческое имение «Фанагория»». www.fanagoria.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  10. «Представлен авторский Гид «Российские вина-2015» Артура Саркисяна». Wine Magazine (ռուսերեն). 2015 թ․ ապրիլի 1. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]