Արթուր Գրիգորյան (բռնցքամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Գրիգորյան (այլ կիրառումներ)
Արթուր Գրիգորյան
Ծնվել էԱրթուր Գրիգորյան
հոկտեմբերի 20, 1966 (57 տարեկան)
Ուզբեկստան Տաշքենդ, Ուզբեկստան
Այլ անուններՔինգ Արթուր
անգլ.՝ King Arthur
Երկիր ԽՍՀՄ և  Ուզբեկստան
ԱզգությունՀայաստան
Հասակ1,71 մ
Տիրույթ1,75 մ
ՄարզիչFritz Sdunek[1]
ԴասGlobal ID 5673
Պրոֆեսիոնալ բռնցքամարտ
Ընդհանուր39
Հաղթանակներ38
Պարտություններ1
Ոչ ոքի0


Արթուր Ռազմիկի Գրիգորյան, (1966, հոկտեմբերի 20, Տաշքենդ, Ուզբեկստան), Գերմանիայում հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Միջազգային կարգի սպորտի վարպետ (1991 թ.

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Գրիգորյանը ծնվել է 1966 թվականին Լեռնային Ղարաբաղից Տաշքենդում հաստատված հայ ընտանիքում։ 11 տարեկանից զբաղվել է բռնցքամարտով։ 1992 թվականից հանդես է գալիս պրոֆեսիոնալ բռնցքամարտում (Գերմանիա, Համբուրգի «Ունիվերսամ» ակումբ)։ ԽՍՀՄ չեմպիոն (1992 թ.), ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի (1991 թ.), Բարի կամքի խաղերի (1990 թ.) հաղթող, ԽՍՀՄ գավաթակիր (1991 թ.), աշխարհի առաջնության 7-րդ մրցանակակիր (1991 թ.)։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBF վարկածով աշխարհի տասներկուակի չեմպիոն։ Ուզբեկստանի Ազգային հերոս (2002 թ.)[2][3][4]։

Արթուր Գրիգորյանը կնոջ և երեք դուստրերի հետ բնակվում է Գերմանիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fritz Sdunek
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Artur Grigorian: interesting and important events of life». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  4. Box Rec, Artur Grigorian: interesting and important events of life

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]