Արթուր Ապինիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Ապինիս
լատիշ․՝ Arturs Apinis
Ծնվել էհունվարի 27, 1904(1904-01-27)[1]
ԾննդավայրԵլգավա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 21, 1975(1975-05-21) (71 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Լատվիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Լատվիա և  ԽՍՀՄ
ԿրթությունԼատվիայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրգրաֆիկա
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
 Artur Apinis Վիքիպահեստում

Արթուր Ապինիս (լատիշ․՝ Arturs Apinis, հունվարի 27, 1904(1904-01-27)[1], Ելգավա, Ռուսական կայսրություն - մայիսի 21, 1975(1975-05-21), Ռիգա, Լատվիա), լատվիացի և խորհրդային նկարիչ, գծանկարիչ, նկարազարդող, մեդալների և մետաղների պատրաստող։ Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։ Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1974)։ Հասարակական գործիչ։ Լատվիական ԽՍՀ զինանշանի հեղինակ (1940)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Լատվիական ԽՍՀ զինանշանը:
Նկարիչ` Արթուր Ապինիս:
1940 թվականի նախագիծ

1932 թվականին ավարտել է Լատվիայի գեղարվեստի ակադեմիան, որտեղ սովորել է Ռիխարդ Զարինշի ղեկավարությամբ։

1928-1943 թվականներին աշխատել է Լատվիայի պետական տպարանում։

1944 թվականից եղել է Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի ուսուցիչ Ռիգայում[3]։

1945 թվականից եղել է Լատվիական ԽՍՀ նկարիչների միության անդամ։

1945-1952 և 1962-1975 թվականներին ղեկավարել է Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետը։ Պրոֆեսոր (1963 թվականից), ամսագրի խմբագիր (1953-1956 թվականներ)։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականից Արթուր Ապինիսը սկսել է մասնակցել ամենամյա գեղարվեստական ցուցահանդեսների։

Գրաֆիկական նկարիչ էր, նկարազարդող, գրքերի գրաֆիկայի վարպետ։ Նա աշխատել է հիմնականում կերագծության և վիմագրության տեխնիկայով։

1940 թվականին ստեղծել է Լատվիական ԽՍՀ զինանշանը, որը 50 տարի եղել է Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական խորհրդանիշը[4]։

Նկարիչ Արթուր Ապինիսը աշխատել է պատվոգրերի, դիպլոմների, մեդալների և փոստային նամականիշների դիզայնի վրա։ «Խորհրդային Լատվիան 25 տարեկան է» մեդալը ստեղծվել է 1965 թվականին, իր նախկին աշակերտուհու` Վալենտինա Զեյլի հետ համահեղինակությամբ[5]։

Նշան, 1940 թվական։
Լատվիական ԽՍՀ գեղարվեստի ակադեմիա։
Նկարիչ` Ա. Ապինիս
Մեդալ` «Խորհրդային Լատվիան
25 տարեկան է».
Արթուր Ապինիս (1965)
Փոստային նամականիշ, 1947 թվական, նկարիչ` Արթուր Ապինիս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. Медальер: Апинис Артур Петрович
  3. ««Сто памятных дат» Артур Апинис». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 26-ին.
  4. «Heraldicum.ru История создания герба Латвийской ССР». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
  5. Enciklopēdija, Māksla un arhitektūra. Biogrāfiās. —Rīga, —"Preses nams", —2000, ISBN 9984-00-361-2

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Каталог отдела латышского искусства, —Издательства Гос. музея искусства, —Рига, —1961, Апинис А. П., стр. 127.
  • Художественный календарь «Сто памятных дат (1974 год)»,—"Советский художник",—М.,—1973
  • Arturs Apinis (M. Ivanova ievards), —R., —1975.
  • С. Циелава, Искусство Латвии, —"Искусство", —Ленинградское отделение, —1979, стр. 164, 185, 186.
  • Энциклопедия «Рига», —Рига: Главная редакция энциклопедий, —1989, Апинис, Артур Петрович , —стр. 168, ISBN 5-89960-002-0.
  • Enciklopēdija, Māksla un arhitektūra. Biogrāfiās. —Rīga, —"Preses nams", —2000, ISBN 9984-00-361-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Ապինիս» հոդվածին։