Jump to content

Արթիկջուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթիկջուր
Բնութագիր
Երկարություն26 կմ
Ավազանի մակերես77 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԱրագած
Գետաբերանի տեղակայումՄանթաշ
Տեղակայում
Երկիր Հայաստան
ԵրկրամասԱրագածոտնի մարզ և Շիրակի մարզ

Արթիկջուր, գետ Արագածոտնի մարզում, Ախուրյանի ձախակողմյան վտակ Մանթաշի ձախ օժանդակը։

Սկիզբ է առնում Արագածի հյուսիսարևմտյան լանջից, անցնելով Արթիկ քաղաքի միջով, ձախից միախառնվելով Մանթաշ գետին, կազմավորում է Կարկաչա գետը[1]։ Երկարությունը 26կմ է, ջրհավաք ավազանը՝ 77կմ²։ Սնումը հալոցքային է, վարարումը՝ գարնանը։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[2]։

Անվանումը ծագում է համանուն բնակավայրից՝ Արթիկջուր կամ Արթիկիջուր։ Հայտնի է նաև Գոմջաջուր, Ջամուշլի, Ջամուշջուր անուններով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 440 — 992 էջ։
  2. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 145 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։