Արեվանդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արեվանդան
Արեվանդան
ՏեղագրությունԱյնթափից հյուսիս-արևմուտք` Հալեպի ճանապարհի տարածքում
ԵրկիրԿիլիկիա
Օգտագործվան մեջ12-րդ դար

Արեվանդան, Արևընդա, Արևընդան, Ռավանդ, Ռավանդալ, Ռավանդըլ, Ռավընդան, Բավանտըլ, բերդ-ամրոց Կիլիկիայում` նրա արևելյան սահմանի մոտ` Այնթափից հյուսիս-արևմուտք` Հալեպի ճանապարհի տարածքում` Կուրիս քաղաքի մոտ։ Բարձրանում է ցից ու բոլորակ բլրի վրա և հնում համարվել է անառիկ։ Ոմանք այն համարում են արաբական կառույց։ 12-րդ դարի սկզբին Եդեսիայի նշանավոր կալվածքներից էր և մտնում էր Թլպաշարի կոմսության մեջ։ Եդեսիայի Բալդուին (Բաղդին) կոմսը 1117 թվականին տիրում է Արևանդին ու շրջակայքին և որոշ ժամանակով հանձնում Գող Վասիլի եղբայր Բագրատին` ի հատուցում վերջինիս ռազմական ծառայությունների, բայց շուտով նորից ետ է խլում։ Ոմանք այս ամրոցը նույնացնում են հետագա Ռովանդուզկալե բերդի հետ։ Ոմանք էլ հնարավոր են համարում սրա հետ նույնացնել Ասորեստանի Ասուրնասիրպալ Բ թագավորի (884-860) մի արձանագրության մեջ հիշատակված Արիբուա բերդաքաղաքը, որ նա գրավել էր «խատտիներից» (խեթերից)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Երևան, 1986թ.