Արդիան Գաշի
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը |
Նորվեգիա Կոսովո | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 20, 1981[1][2] (43 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ջակովիցա, Հարավսլավիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 172 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Օդդ | ||||||||||||||||||||||||||
Համար | 3 | ||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Արդիան Գաշի (ալբ․՝ Ardian Gashi, հունիսի 20, 1981[1][2], Ջակովիցա, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), նորվեգացի (ծագումով՝ Կոսովոյից) ֆուտբոլիստ, որ խաղում է կիսապաշտպանի դիրքում։ Ներկայում հանդես է գալիս նորվեգական «Օդդ» ակումբում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդիան Գաշին ծնվել է 1981 թվականի հունիսի 20-ին Կոսովոյի Ջյակովիցա քաղաքում՝ ալբանական ընտանիքում։ Երբ նա եղել է 8 տարեկան, նրա ընտանիքը փախստականի կարգավիճակով տեղափոխվել է Նորվեգիա[3][4], որտեղ բնակվել է Հյուրկսետերյորա քաղաքում (Հեմնե կոմունա)։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդիան Գաշին ֆուտբոլով զբաղվել սկսել է տեղի «ԿԻԼ/Հեմնե» ակումբում։ 1998 թվականին նա տեղափոխվել է «Մոլդե» ակումբ[5]։ 2001 թվականի մայիսի 6-ին Արդիան Գաշին այդ ակումբի կազմում առաջին անգամ խաղացել է Նորվեգիայի գլխավոր առաջնությունում. նա մասնակցել է «Բրյունե» ակումբի դեմ տնային խաղին[6]՝ փոխարինման դուրս գալով հանդիպման 81-րդ րոպեին։ 2002 թվականին Արդիան Գաշին դարձել է Առաջին դիվիզիոնի «Էռն Հորտեն» ակումբի խաղացող. այդ ակումբի կազմում նա մնացել է մեկ տարի։ 2003 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխվել է մայրաքաղաքի «Վոլերենգա» ակումբ։ 2003 թվականի սեպտեմբերի 27-ին Արդիան Գաշին խփել է իր առաջին գոլը Տիպելիգայում՝ մեծացնլով «Վոլերենգայի» առավելությունը «Ստաբեկի» դեմ տնային խաղում[7]։ 2004 թվականի Նորվեգիայի առաջնությունում «Վոլերենգան» զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչում մեծ դեր է ունեցել նաև Արդիան Գաշին։
2005 թվականի օգոստոսին Արդիան Գաշին չի մասնակցել Նորվեգիայի առաջնության շրջանակներում անցկացվող մի քանի խաղի, որովհետև կալանքի տակ էր գտնվում մեքենա վարելիս սահմանված արագությունը գերազանցելու համար։ Նա դատապարտվել էր 18 օրվա ազատազրկման, սակայն 14 օր անց ազատվել է կալանքից լավ պահվածքի համար։
2006 թվականի օգոստոսի 30-ին Արդիան Գաշին պայմանագիր է կնքել «Բրանն» ակումբի հետ. գործարքի գումարը կազմել է շուրջ 7 000 000 նորվեգական կրոն։ «Բրաննում» նա խաղացել է մեկ տարուց քիչ, իսկ 2007 թվականի հուլիսի 25-ին տեղափոխվել է «Ֆրեդրիկստադ»։ 2009 թվականի դեկտեմբերին հայտարարվել է, որ Արդիան Գաշին 2010 թվականի սկզբից խաղալու է շվեդական «Հելսինբորգ» ակումբում։
«Հելսինբորգում» Արդիան Գաշին եղել է թիմի առաջատար խաղացողներից մեկը, նա ու Մայ Մահլանգուի համագործակցությունը պաշտպանությունում մեծ դեր է ունեցել ակումբի կողմից 2011 թվականի մրցաշրջանում չեմպիոնի տիտղոսի նվաճման գործում։
2014 թվականի օգոստոսի 5-ին Արդիան Գաշին տեղափոխվել է նորվեգական «Օդդ» ակումբ, որի հետ պայմանագիր է կնքել մինչև 2017 թվականի ամառ։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի հունվարի 22-ին Արդիան Գաշին առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Նորվեգիայի հավաքականի կազմում՝ մասնակցելով Շվեդիայի հավաքականի դեմ խաղին, որ ընկերական առաջնության շրջանակներում անցկացվում էր Հոնկոնգում[8]։ Այդ խաղի 84-րդ րոպեին Գաշին փոխարինել է կիսապաշտպան Մագնե Հոսետին։
Արդիան Գաշին երկու հանդիպում է անցկացրել Կոսովոյի հավաքականի կազմում՝ մասնակցելով Հայիթիի ու Օմանի հավաքականների հետ ընկերական խաղերին, որ անցկացվել են Կոսովոյում։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- 24 փետրվարի, 2016-ի դրությամբ[9]
Մրցաշրջան | Ակումբ | Դիվիզիա | Լիգա | Գավաթներ | Ընդհանուր | |||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |||
2001 | Մոլդե | Տիպելիգա | 4 | 0 | 2 | 1 | 6 | 1 |
2002 | Էռն Հորտեն | Նորվեգիական Առաջին դիվիզիա | 26 | 8 | 2 | 1 | 27 | 9 |
2003 | 13 | 1 | 2 | 0 | 15 | 1 | ||
2003 | Վոլերենգա | Տիպելիգա | 14 | 1 | 2 | 0 | 16 | 1 |
2004 | 25 | 4 | 3 | 1 | 28 | 5 | ||
2005 | 22 | 6 | 4 | 2 | 26 | 8 | ||
2006 | 15 | 0 | 3 | 2 | 18 | 2 | ||
2006 | Բրանն | 7 | 0 | 0 | 0 | 7 | 0 | |
2007 | 11 | 0 | 3 | 0 | 14 | 0 | ||
2007 | Ֆրեդրիկստադ | 11 | 5 | 0 | 0 | 11 | 5 | |
2008 | 25 | 3 | 3 | 1 | 28 | 4 | ||
2009 | 28 | 2 | 4 | 1 | 32 | 3 | ||
2010 | Հելսինբորգ | Շվեդիայի առաջնություն | 27 | 5 | 4 | 0 | 31 | 5 |
2011 | 30 | 1 | 4 | 0 | 34 | 1 | ||
2012 | 27 | 0 | 1 | 0 | 28 | 0 | ||
2013 | 27 | 2 | 0 | 0 | 27 | 2 | ||
2014 | 13 | 0 | 0 | 0 | 13 | 0 | ||
2014 | Օդդ | Տիպելիգա | 11 | 0 | 3 | 0 | 14 | 0 |
2015 | 16 | 0 | 3 | 1 | 19 | 1 | ||
2016 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
Ընդհանուր | 352 | 38 | 43 | 10 | 395 | 48 |
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
1 | 5 մարտի, 2014 | Ադեմ Յաշարիի օլիմպիական մարզադաշտ, Կոսովսկա-Միտրովիցա | Հայիթի | 0:0 | — | Ընկերական խաղ |
2 | 7 սեպտեմբերի, 2014 | Քաղաքային մարզադաշտ, Պրիշտինա | Օման | 1:0 | — | Ընկերական խաղ |
ԸՆդհանուր՝ 2 խաղ / 0 գոլ (eu-football.info) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Langerød, Dag (23 մարտի, 2008). «Bryr seg ikke om gullrekord» (նորվեգերեն). Nettavisen. Վերցված է 4 мая 2016-ին.
- ↑ Gazeta Tema (18 հոկտեմբերի, 2012). «Lojtari shqiptar i Norvegjisë, Ardian Gashi: Do t'i shënoj Shqipërisë».
- ↑ Løfaldli, Reidar (15 հոկտեմբերի, 2012). «- Han var like aggressiv da som han er nå». 100% Fotball (նորվեգերեն). Adresseavisa. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 4 մայիսի, 2016-ին.
- ↑ «Molde FK 5:0 Bryne FK» (անգլերեն) — transfermarkt.com. Վերցված է 4 մայիսի, 2016-ին.
- ↑ «Valerenga Oslo 2:2 Stabaek IF» (անգլերեն) — transfermarkt.com. Վերցված է 4 մայիսի, 2016-ին.
- ↑ «Norway 3:0 Sweden» (անգլերեն) — eu-football.info. Վերցված է 4 ապրիլի, 2016-ին.
- ↑ «Ardian Gashi on altomfotball.no». TV2 (Norway). Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը national-football-teams.com կայքում (անգլ.)
- Էջը soccerway.com կայքում (անգլ.)
- Էջը transfermarkt.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդիան Գաշի» հոդվածին։ |
|