Արա Մարտիրոսյան
| Արա Մարտիրոսյան | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 3, 1977 |
| Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
| Մահացել է | դեկտեմբերի 15, 2023 (46 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ |
| Մասնագիտություն | երգիչ |
Արա Մարտիրոսյան (հունիսի 3, 1977, Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 15, 2023, Երևան, Հայաստան), հայ էստրադային երգիչ, երգահան, դաշնակահար[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արա Մարտիրոսյանը ծնվել է Երևանում, 1977 թվականի հունիսի 3-ին։ Միջնակարգ կրթություն է ստացել Երևանի Կիրովի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։ Դրան զուգահեռ երաժշտական կրթություն է ստացել Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև` Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջիի դաշնամուրային բաժնում, որն էլ ավարտել է 1998 թվականին։ Նույն թվականին ընդունվել է Երգի պետական թատրոն։ Երգչի առաջին տեսահոլովակը նկարահանվել է 1999 թվականին։ 2002 թվականին թողարկվել է նրա «Кореша» ալբոմը, որտեղ ընդգրկվել է 10 ռուսերեն երգ։
2004 թվականին Արա Մարտիրոսյանը Նովոռոսիյսկում մասնակցել է «Морской изгиб» փառատոնին և արժանացել մրցանակի։ Նույն թվականին մասնակցել է նաև «Հայաստանի տարվա երգ» մրցույթին։
2001-2005 թվականներին երգել է Երևանի «Օպերա» ակումբում։
2005 թվականից բնակվել է ԱՄՆ-ում[2]։ Ունի որդի՝ Ալլան Մարտիրոսյանը, ով բնակվում է Միացյալ Նահանագաներում:
Արա Մարտիրոսյանը մահացել է 2023 թվականի դեկտեմբերի 15-ին Երևանում, 46 տարեկան հասակում։ Պատճառը՝ սրտի կանգ[3][4][5]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кореша (2002)
- Ներիր (2006)
- Հավատա (2016)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Звезды Армянской Эстрады». Euromusic entertainment (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Ара Мартиросян». HAYRENIQ - Армянский информационно-позновательный портал (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Արա Մարտիրոսյանը «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում․ խոսնակ».
- ↑ ARTSAKH.news (2023 թ․ դեկտեմբերի 15). «Մահացել է երգիչ Արա Մարտիրոսյանը». ARTSAKH.news. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ KENTRON.am (2023 թ․ դեկտեմբերի 15). «Մահացել է երգիչ Արա Մարտիրոսյանը». KENTRON.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 16-ին.