Արա Գուրզադյան
Արա Գուրզադյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1953 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 1, 2003 (50 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1975) |
Մասնագիտություն | նկարիչ և խմբագիր |
Աշխատավայր | Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն |
Ծնողներ | հայր՝ Սարգիս Գուրզադյան |
Պարգևներ և մրցանակներ | ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ |
Արա Սարգսի Գուրզադյան (սեպտեմբերի 11, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 1, 2003[1]), հայ նկարիչ, մշակութաբան, փիլիսոփա[2], «Ռուբիկոն» գեղարվեստական-մշակութաբանական հանդեսի գլխավոր խմբագիր:
Ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի որդին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արա Գուրզադյանը ծնվել է 1953 թվականին, Երևան քաղաքում։ 1970 թվականին ավարտել է ֆիզիկոմաթեմատիկական թեքումով դպրոց և ընդունվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1975 թվականին ավարտել է համալսարանն ու ստացել ֆիզիկոս-տեսաբանի որակավորում։ Որպես գիտաշխատող մի քանի տարի աշխատել է տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում։ 1982-2003 թվականներին դասավանդել է կերպարվեստ և գրաֆիկա Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում[3][4]: Եղել է նույն կենտրոնի և Հայկական բաց համալսարանի կողմից համատեղ հիմնադրված Կերպարվեստի ֆակուլտետի դեկանը, դասավանդել է Արվեստի պատմություն, Կրոնի պատմություն, Կերպարվեստ և Մշակութաբանություն:
1992-1997 թվականներին ապրել և աշխատել է Գերմանիայում։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Գերմանիայում և Հայաստանում։
Եղել է «Ռուբիկոն» գեղարվեստական-մշակութային եռամսյա հանդեսի համահիմնադիր և գլխավոր խմբագիր[5]։ Թարգմանությունների հեղինակ և համահեղինակ է, բազմաթիվ հոդվածների հեղինակ[6] և գրքերի խմբագիր է։
2002 թվականին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով` մշակութային կյանքի զարգացման և մշակույթի ոլորտում մեծ նվաճումների և ներդրման համար:
Արա Գուրզադյանի աշխատանքները գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Երևանի «Ակադեմիա պատկերասրահում»։ Ունի բազմաթիվ մասնավոր հավաքածուներ Հայաստանում և արտասահմանում:
Մահացել է 2003 թվականի դեկտեմբերի 1-ին։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղջիկը՝ Մարիամ Գուրզադյանը գերմանակական լեզուների մասնագետ է[7]։
Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կասել, Ֆրայբուրգ, Շտուտգարտ (1992-1997)
- «Ակադեմիա պատկերասրահ» (Երևան, 2001)
- Ցուցահանդես՝ նվիրված «Ակադեմիա պատկերասրահի» 50 ամյակին (2004)
- «Հայացք հայացքի ետևում», «Ակադեմիա պատկերասրահ» (2004)
Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուդոլֆ Շտայները և նրա «Ազատության փիլիսոփայությունը»[8]
- Վասիլի Կանդինսկի «Հոգևորն արվեստում», (համահեղինակ)[9]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «...ԿԱ ԱՅԴ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ ԴՐՍՈՒՄ»
- ↑ «AZG Armenian Daily - WAP-version»։ www.azg.am։ Վերցված է 2018-12-28
- ↑ Անկշռելիությունը վտանգավոր վիճակ է, քանզի իրականանում է աբստրակցիայի սահմանի վրա
- ↑ «արա գուրզադյան. երկու խոսք»։ www.arteria.am։ Վերցված է 2018-12-28
- ↑ ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԳՐԱՑՈՒՑԱԿ = Union Catalog of Armenian Continuing Resources(չաշխատող հղում)
- ↑ «ՌՈՒԲԻԿՈՆ»։ roubicon.am։ Վերցված է 2018-12-27
- ↑ Շաք Գերհարդ, Մշակույթի նախարարություն ՀՀ, eds. (2009)։ Գերմանիայի շաբաթների բացումը 20.03.2009,15.00. Հորթս Յանսեն: Կազմ.՝Շաք Գերհարդ,թարգմ,՝Մ.Գուրզադյան, ՀՀ Մշ.նախ։ Ե.
- ↑ «Արա Գուրզադյան. Ռուդոլֆ Շտայները և նրա «Ազատության փիլիսոփայությունը»»։ Տարընթերցում։ Վերցված է 2018-12-28
- ↑ Կանդինսկի Վասիլի, Գուրզադյան Արա, Խաչիկօղյան Սերգեյ (2000)։ Հոգևորն արվեստում: Էսսեներ = Uber das geistige in der kunst։ Արվեստ։ Հայաստանի ազգային պատկերասրահ։ Երևան: Սարգիս Խաչենց։ ISBN 9789993059127
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ГУРЗАДЯН АРА(չաշխատող հղում)