Արաքս (ամսագիր, Փարիզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արաքս (այլ կիրառումներ)
Արաքս
Arak̕s[1]
Տեսակամսաթերթ և կոմիքսների գիրք
Լեզուհայերեն և բազմալեզու[1]
Հիմնադրվել էնոյեմբերի 25, 1952
Անվանված էԱրաքս
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման վայրՓարիզ
ԳրասենյակՓարիզ[2]
Լուծարվել էհունիս 1955
ISSN2263-3332

«Արաքս», մանկա-պատանեկան ամսաթերթ։ Հրատարակվել է 1952–1955 թթ.-ին, Փարիզում։ Խմբագիր՝ Շ. Տեր-Մելքոնյան։ Տպագրել է հայ գրողների (Հ. Թումանյան, Ա. Իսահակյան, Ա. Խնկոյան) մանկական ստեղծագործությունները, առակներ, երգեր, պատկեր-պատմվածքներ, բանաստեղծություններ։ «Արաքս» ամսաթերթն աշխատել է իր մանուկ ընթերցողներին դաստիարակել հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության զգացումներով, տպագրել է տեղեկություններ Սովետական Հայաստանի արվեստի և մշակույթի գործիչների մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
  1. 1,0 1,1 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 2263-3332
  2. Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.