Արարողակարգային սպանություն Յարոսլավլում
Չորս դեռահասների արարողակարգային սպանություն իրենց ութ հասակակիցների կողմից, հանցագործություն, որը կատարվել է 2008 թվականին Յարոսլավլում։
Սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հունիսի 28-ի երեկոյան[1] խմբի անդամները հավաքվել էին Նիկոլայ Օգոլոբյակի բնակարանում, որը գտնվում էր Կրասնոպերեկոպսկի շրջանի Տեքստիլների գյուղում։ Ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց հետո քննարկումը ծավալվեց Քսենիա Կովալևին սատանիզմի հետևորդ դարձնելու վերաբերյալ։ Դրա համար անհրաժեշտ էր կենդանու զոհաբերություն, սակայն այդ ժամանակ Նիկոլայ Օգոլոբյակին զանգել էին 15-ամյա Օլգա Պուխովան և 16-ամյա Աննա Գորոխովան։ Երկու աղջիկները սովորում էին Յարոսլավլի թիվ 31 մասնագիտական դպրոցում՝ ապահովագրական գործակալներ մասնագիտությամբ, ծանոթ էին բնակարանի տիրոջը և հայտնել են, որ ցանկանում են այցելել նրան։ Կոնստանտին Բարանովի առաջարկով, նրանք որոշել են կենդանու փոխարեն զոհաբերել աղջիկներին։
Աղջիկներին խմեցնելուց հետո, կեսգիշերին նրանց 5-րդ Տորֆյան նրբանցքով տարան գյուղ՝ Դոնի գերեզմանոցից ու Պետրոպավլովյան այգուց ոչ հեռու։ Այստեղ հավաքվածները կրակ են վառել, գինի խմել, իսկ հետո պայմանավորված ազդանշանով հարձակվել աղջիկների վրա և երկու դաշույններով ծակել նրանց։ Հարավային ԶԼՄ-ներում հայտարարվում էր, որ տղաները յուրաքանչյուրին խփել էին 666 անգամ[2]։ Այնուհետև հանցագործները մահացածների մարմինների վրա Սատանային ուղղված աղոթք են կարդում, որը գտել էին համացանցում և մասնատել են նրանց։ Քսենիա Կովալևին լողացրել են զոհերի արյան մեջ, ինչը և համարվում էր պաշտամունքի նվիրումը։ Սպանվածներից հանել են սկալպերը, մի աղջկա մոտ կտրել են սիրտը, մյուս աղջկա մոտ կտրել են ձախ կուրծքը, այրել են մարմինների այդ մասերը խարույկի վրա և մասամբ կերել։ Շորերը և կոշիկները այրել են, իսկ մնացորդները թաղել ոչ խոր փոսերում։ Այնուհետև մարդասպանները հետ են գնացել Նիկոլայ Օգոլոբյակի տուն, որտեղ մնացել են ամբողջ հաջորդ օրը։
2008 թվականի հունիսի 29-ի երեկոյան[1] այդ տունն է եկել սատանիզմի ևս մեկ մասնակից՝ ձկնորս Ալեքսեյ «Դարկ» Սոլովյովը։ Հավաքվածները որոշել են նրան նույնպես ներառել կլանի մեջ։ Հենց այդ պահին նրանց հյուր են եկել 16-ամյա Անդրեյ Սորոկինը և Վարվարա Կուզմինը։ Սորոկինը ծանոթ էր հավաքվածների հետ և նա հավանում էր մնացածների մտքերը։ Հետաքննության վարկածով՝ նա Կուզմինային բնակարան է բերել, որպեսզի ցույց տա, որ իր ծանոթների մեջ սարսափելի ոչինչ չկա, սակայն Վարվառան հասցրել է կեսգիշերին զանգահարել իր ընկերուհուն և ասել, որ հավաքվածները նրան դուր չեն գալիս։ Այնուհետև սպանության սխեման կրկնվեց։ Մամուլի տվյալներով՝ Սորոկինի մարմնից կտրել են նաև «Սատանայական գրքի» համար միահյուսված կաշի։ Այնուհետեւ մնացորդները թաղել են նույն փոսը, որտեղ արդեն երկու աղջիկների մասնատված դիակներն են եղել։ Պետք է ավելացնել, որ մարդասպանները բոլոր չորս զոհերից վերցրել են բջջային հեռախոսները, MP3 նվագարկիչները և կանխիկ գումարը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 * Заявление для прессы Евгения Мухтарова в связи с убийствами подростков в Ярославле Արխիվացված 2010-02-09 Wayback Machine. antiCEKTA.ru. 19.08.2008.
- Герман Петелин Призрак Сатаны гуляет по просторам России // Свободная пресса, 14.08.2009 г.
- Религовед Евгений Мухтаров: «Готы тут ни при чем!» Արխիվացված 2014-04-13 Wayback Machine // ГТРК «Ярославия», 19.08.2008 г.
- Убийцы ярославских подростков использовали сатанинский обряд, чтобы запутать следствие, считает эксперт // Интерфакс-Религия,21.08.2008 г.
- Елизавета Костишина Наши кладбища оскверняют сатанисты Արխիվացված 2011-03-24 Wayback Machine // Родной город,03.12.2008 г.
- Ярославские сатанисты, съевшие 4 подростков, били жертв ножом 666 раз // NEWSru.com, 16.09.2008 г.
- Готы-убийцы из Ярославской области оказались сатанистами: уже 7 арестованных // NEWSru.com,15.08.2008 г.
- ↑ Will Stewart Satan worshippers kill and eat four Russian teenagers after stabbing each of them 666 times // Daily Mail, The Mail on Sunday, 16 September 2008
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Власти Ярославля, напуганные сатанинскими убийствами подростков, начали борьбу с неформалами // NEWSru.com, 09. 08. 2008 г.
- Пропавшие дети погибли. // НТМ. 12 августа 2008.
- Убийство подростков: новые подробности(չաշխատող հղում) // НТМ, 14.08.2008 г.
- В убийстве ярославских подростков заподозрили сатанистов. // Лента. Ру. 15.08.2008.
- Шапошников Всеволод Это не сатанистский ритуал, а только его подражание. // Կոմսոմոլսկայա պրավդա. 19.08.2008.
- Коростелёва Нина, Шапошников Всеволод, Горбачёва Надежда Игры в сатанизм закончились убийством. // Կոմսոմոլսկայա պրավդա. 22.08.2008.
- Екатерина Абрамова, Ольга Демидова Крест на пустыре. В Ярославле расследуется убийство четырех молодых людей // Российская газета, (Федеральный выпуск) №4746 от 9 сентября 2008 г.
- Скойбеда Ульяна Банда подростков-сатанистов убила четырёх сверстников. Часть 1-я, Часть 2-я. // Կոմսոմոլսկայա պրավդա. 09-10.09.2008.
- В Хакасии пойманы сатанисты, совершившие ритуальное убийство // Newsru.com, 20.10.2008 г.
- Костишина Елизавета Участник секты ярославских сатанистов: «Жалею, что жертвы умерли быстро» // Родной город, 14.04.2010.