Արարատ Այվազյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արարատ Այվազյան | |
---|---|
Ծնվել է | 1923 |
Ծննդավայր | Առատաշեն, Հայաստան |
Վախճանվել է | 1967 |
Մասնագիտություն | բանաստեղծ և խմբագիր |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1955) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Արարատ Այվազյան Վիքիդարանում |
Արարատ Լևոնի Այվազյան (1923, Առատաշեն, Հայաստան - 1967), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Վաղարշապատի շրջանի (այժմ՝ Արմավիրի մարզ) Ներքին Զեյվա (այժմ՝ Առատաշեն) գյուղում։ Փոքր հասակում զրկվել է ծնողներից։ 1939 թվականին ավարտել է Վաղարշապատի մանկավարժական ուսումնարանը, 1955 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1939-1940 թվականներին ուսուցիչ է եղել Ներքին Զեյվայի դպրոցում։ 1940-1943 թվականներին աշխատել է որպես հաշվետար։ 1944-1950 թվականներին Ներքին Զեյվա գյուղի ակումբավարն էր, 1955-1957 թվականներին՝ ուսուցիչ հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում։ 1957-1960 թվականներին «Էջմիածնի կոլտնտեսական» թերթի պատասխանատու քարտուղարն էր։ 1960-1962 թվականներին Էջմիածնի «Կոմունիզմի ուղիով» շրջանային թերթի խմբագիրը, 1962-1967 թվականներին՝ նույն թերթի խմբագրի տեղակալն ու կուսակցական կյանք բաժնի վարիչը։
Ռուսերեն լույս է տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն՝ «Գյուղի առավոտը»։ Մահացել է 1967 թվականին[1]։
Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թովչանք, Երևան, Հայպետհրատ, 1948, 58 էջ։
- Գյուղի առավոտը, Երևան, Հայպետհրատ, 1955, 83 էջ։
- Արաքսի այս ափին, Երևան, 1959, 166 էջ։
- Հողի ու խաղողի երգեր, Երևան, «Հայաստան», 1967, 138 էջ։
- Մինուճարը, Երևան, «Հայաստան», 1968, 29 էջ։
- Կապույտ աղբյուր, Երևան, «Հայաստան», 1970, 279 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ էջ 42-43.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արարատ Այվազյան» հոդվածին։ |