Jump to content

Արարատի ժողովուրդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արարատի ժողովուրդը
անգլ.՝ The people of Ararat
ՀեղինակՅոզեֆ Բարթ
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր184
ԵրկիրՄիացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվ1926
OCLC3522299

Արարատի ժողովուրդը (անգլ.՝ The people of Ararat), Յոզեֆ Բարթի 1926 թվականին Լոնդոնում հրատարակած գիրքն է հայերի ցեղասպանության մասին։

Գիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Բարթը «Արարատի ժողովուրդը» գրքում ներկայացրել է 1920-ական թվականներին իր ճանապարհորդական նոթերը։ Նա մանրամասն տեղեկացել է հայ ժողովրդի պատմությանը, հատկապես, վերջին շրջանի պատմական զարգացումներին և ուսումնասիրության արդյունքում համոզվել, որ Հայկական հարցը շատ խնդրահարույց է, և որն ավելի է բարդանում՝ հաշվի առնելով արևմտյան աշխարհի վերաբերմունքը։ Առաջին համաշխարհային պատերազմը նրա կարծիքով երիտթուրքական կառավարության համար ընձեռված հնարավորություն էր հայկական հարցը լուծելու համար։ Հեղինակն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության ստեղծման մանրամասներին։ 1920 թ. մայիսին այցելել է Հունաստան, այնուհետև Բեյրութ, Դամասկոս և Հալեպ։ Նկարագրել է տեղի վրանաքաղաքներում ապրող տարագիրների կյանքը, անդրադարձել միսիոներիների կատարած հայանպաստ գործունեությունը։ Սիրիայի համար հատուկ ընդծել է արաբ շեյխերի՝ հայ տարագիրներին ցուցաբերած օգնությունն ու դանիացի միսիոներ Կ. Եփփեի դերն այս գործում։ Նա հակադրել է հայ ժողովրդին բնորոշող բացառապես դրական հատկանիշները, հազարամյակների քաղաքակրթությունը թուրքերի բացասական և ոչ մարդկային հատկանիշներին, նրանց պատմության մեջ ունեցած կործանարար դերին։ Նա անդրադառնում է նաև Ազգերի լիգայի կատարած աշխատանքին, Ֆրիտյոֆ Նանսենի` հայ տարագիրներին անձնագրեր տրամադրելու գործին[1]։

Իր ուսումնասիրության վերջում նա եզրակացնում է, որ հայերին աջակցելու հարցն այս պարագայում կուսակցական կամ քաղաքական խնդիր չէ, այլ ազգային պատվախնդրություն։ Եվ նշում, որ ինչպես անցյալում, հիմա նույնպես պետք է շարունակեն իրենց հայանպաստ գործունեությունը։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Բարթը բիրտանական Հայաստանի բարեկամներ (անգլ.՝ Friends of Armenia) հայանպաստ կազմակերպության հանձնարարականով հետազոտություն է իրականացրել հայաբնակ կենտրոններում` վերջիններիս մասին համապարփակ զեկույց կազմելու համար։ Այդ նպատակով նա 1920-ականների սկզբներին իր շրջագայությունը սկսել է Աթենքից, այնուհետև եղել Սալոնիկում, Կոստանդնուպոլսում, Զմյուռնիայում, Կիպրոսում, Լիբանանում, Սիրիայում ու Երուսաղեմում։ Իր հուշերում նա կարևոր փաստեր և թվական տվյալներ է հաղորդում նշված վայրերում տարագիր հայերի, նրանց վիճակի մասին, ինչպես նաև անդրադառնում է տեղի բնակիչների հետ ունեցած նրանց փոխհարաբերություններին։

Քաղվածքներ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջ կայսրության հայ բնակչությունը՝ շրջապատված զինվորականներով, դատապարտված էր լիակատար ոչնչացման։ Նրանց կրած տառապանքներն ու համատարած սովն այնքան գերակշռող էին, որ նրանք ուժ չունեին անգամ արտասվելու։ Սարսափելի շոգը, ծարավի զգացողություն նրանց նրանց ուժասպառ էին դարձրե։
Արաբների բարեկամությունը, հայերի երկրագործական հմտությունները, որին ավելանում էին Եփփեի նախաձեռնությունները և ֆրանսիական իշխանությունների դրական վերաբերմունքը հայ տարագիրների նկատմամբ… այս ամենը միասին դառնում էին «Հայաստանի» վերականգնման բարդ խնդրի լուսավոր կետերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Burtt J., The people of Ararat, London, 1926