Արարադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արարադ
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
ԼեռնաշղթաԿորդվաց լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից2089 մետր

Արարադ, լեռ Հայկական լեռնաշխարհում, Հայկական Տավրոս լեռնահամակարգի հարավ֊արևելյան կողմում՝ Կորդվաց լեռներում, որի բարձրությունը 2089 մետր է։ Թեև շատ բարձր չէ, սակայն գագաթային մասում տարին բոլոր ձյունը չի հալչում։ Արարադը անտառազուրկ է՝ ծածկված ալպյան բուսականությամբ։ Տարբեր անուններով հիշատակվում է ասորա֊բաբելական, հայկական, արաբական և այլ աղբյուրներում։ Առասպելական Նոյի տապանը իբր սկզբում կանգ է առել Արարադ լեռան վրա՝ Թման գավառում։ Գրականության մեջ սխալ կերպով Փավստոս Բուզանդի և XIV դարի հիշատակագրի մատնանշված Արարադը նույնացվել է Արարադի հետ, այնինչ Արարադը Մասիս Մեծի տարբերակն է։ Սխալ է նաև Արարադի նույնացումը Առնոսի հետ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 394 — 992 էջ։