Արայիկ Բալդրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արայիկ Բալդրյան
սեպտեմբերի 1, 1965(1965-09-01) (54 տարեկան) -
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներԱրցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Արայիկ Պավլիկի Բալդրյան (սեպտեմբերի 1, 1965, Երևան), հայ օդաչու։

Ավարտել է Ակտյուբինսկի (Ղազախստան) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1984)։ 1984-2001 թվականներին աշխատել է «Էրեբունի», ապա՝ «Զվարթնոց» օդանավակայաններում։

1988 թվականին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, մասնակցել է աղետի գոտու փրկարարական աշխատանքներին, 1989-1992 թվականներին Յակ-40 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է Արցախի ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 40-ից ավելի թռիչք։

Ընդհանուր թռիչքաժամը Արցախ կազմել է 230 ժամ։

Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png