Արայիկ Աղասյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Արայիկ Վարդանի Աղասյան | |
|---|---|
| 15 հունիսի, 1974 - 30 օգոստոսի, 1992 | |
| Ծննդավայր | |
| Մահվան վայր | |
| Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
| Պարգևներ | |
Արայիկ Աղասյան (15 հունիսի, 1974, Ստեփանակերտ - 30 օգոստոսի, 1992, Արանզամին), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արայիկ Աղասյանը ծնվել է 1974 թ. հունիսի 15-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 7 միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Ասկերանի շրջանի Քռասնի գյուղի ջոկատում։ Մասնակցել է Մալիբեկլուի, Խոջալուի, Շուշիի ազատագրական մարտերին։ Զոհվել է 1992 թ. օգոստոսի 30-ին Արանզամին գյուղի մերձակայքում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արայիկ Աղասյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)