Արամ Գյոքջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Արամ Գյոքջյան
Ծնվել է1891/1893
ԾննդավայրՍիս
Մահացել էապրիլի 14, 1944(1944-04-14)
Մահվան վայրԱթենք, Հունաստան
Ազգությունհայ
ԿրթությունՍի­սի Հով­հան­նես Խե­րո­յա­նի ղե­կա­վա­րած Ազ­գա­յին վար­ժա­րա­ն
Տար­սո­նի Սեյնթ Պոլ քո­լե­ջ
Բեյ­րու­թի Սեն Ժո­զեֆ Ֆրան­սի­ա­կան հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան ֆա­կուլ­տե­տ
Մասնագիտությունբժիշկ

Արամ Գրիգորի (Գյոնջյան) Գյոքջյան, հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Գյոքջյանը ծնվել է 1891/1893 թվականին, Ադա­նա­յի նա­հան­գի Կո­զա­նի գա­վա­ռի Սիս քաղաքում։ 1907 թվականին նախնական կրթությունն ստացել է Սիսի՝ Հովհաննես Խերոյանի ղեկավարած Ազգային վարժարանում։

1907-1910 թթ. սովորել է ամերիկացի միսիոներների Տար­սո­նի Սեյնթ Պոլ քոլեջում։ 1910-1914 թթ. սովորել է Բեյրութի Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1914 թվականին, Առա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմն սկսվելու պատճառով զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական օգնական բժիշկ ծառայել։ Սի­րի­այում մեծ օգնություն է ցուցաբերել հայ տարագիրներին։

Բանակի հետ զանազան վայրերում ծառայելուց հետո Երուսաղեմի ռազմաճակատում գերի է ընկել անգլիացիներին, որոշ ժամանակ բանտարկվել Սեյդի Բեշիրի բանտում։

Ազատվելուց հետո անգլիական բանակում օգնական բժիշկ է ծառայել։ Այնուհետև մի քանի տարի աշխատել է Կ. Պոլ­սում, Բեյ­րու­թում, Մեր­սի­նում։ Անգլիացիների՝ Կի­լի­կի­ան թողնելուց քիչ հետո տեղափոխվել է Կիպ­րոս, այստեղից էլ՝ Ֆրան­սիա։ Երկու տարի Ֆրանսիայի տարբեր բժշկական հաստատություններում կատարելագործել է բժշկական գիտելիքները։

1921 թվականին Փա­րի­զում ստացել է բժշկի վկայական (Diplome superieur d’hygiene), որին արժանացած առաջին հայն է իբրև մանկաբարձ, կանանց և մանկանց հիվանդությունների մասնագետ։

1948 թվականի դրությամբ բնակվել է Կիպ­րո­սի Լառ­նա­կա քաղաքում և եղել ճանաչված ու հարգված բժիշկ։ Դպրոցական տարիներից ի վեր սեր է ունեցել դեպի գիր գրականությունը։

1909 թվականին Կիլիկիայի կոտորածների առթիվ գրած իր բանաստեղծությունների ժողովածուն հրատարակել է «Ես­տա» ծածկանունով։ Բժշկական հանրամատչելի հոդվածներով թղթակցել է հունահայ պարբերական մամուլին, եղել թերթի խմբագիր։

Սպանվել է 1944 թվականի ապրիլի 14-ին, Աթեն­քում՝ 52 տարեկանում։

Աշ­խա­տու­թյու­ն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցուրտ կիթառ, Ստամբուլ, 1909։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քէլէշեան Միսաք, Սիս Մատեան, Պէյրութ, 1949։
  • Հովակիմյան Բ., Հայոց ծածկանունների բառարան, Երևան, 2005։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։