Արամայիս Սրապյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամայիս Սրապյան
արմտ. հայ.՝ Սրապեան
Ծնվել էհոկտեմբերի 25, 1910(1910-10-25)
ԾննդավայրՆիկոմեդիա, Յալովայի մարզ, Թուրքիա
Վախճանվել էփետրվարի 14, 1969(1969-02-14) (58 տարեկան)
Վախճանի վայրՄիլան, Իտալիա
Մասնագիտությունգրող, հասարակական գործիչ և բանաստեղծ
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն և Flag of Italy (1946–2003).svg Իտալիա
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան (1929) և Միլանի համալսարան
Արամայիս Սրապյան Վիքիդարանում

Արամայիս Սրապյան (հոկտեմբերի 25, 1910(1910-10-25), Նիկոմեդիա, Յալովայի մարզ, Թուրքիա - փետրվարի 14, 1969(1969-02-14), Միլան, Իտալիա), հայ գրող, հասարակական-մշակութային գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամայիս Սրապյանը ծնվել է 1910 թվականի հոկտեմբերի 25-ին, Օրթագյուղում (Նիկոմեդիա՝ ԹուրքիաՀայոց ցեղասպանության (1915) ժամանակ որբացել է, ապաստանել է Կ.Պոլսի և Կորֆուի որբանոցներում։ 1929 թվականին ավարտել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանը, ապա, Մխիթարյան միաբանության կրթաթոշակով, Միլանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1945 թվականին նրա նախաձեռնությամբ հիմնվել է Իտալիայի հայ մշակութային միությունը։ Գրողի չափածո գործերը («Հանդիպումներ մուսային հետ» (1949), «Ազոլոյեն Վենետիկ» (1956), ժողովածուներ) համակված են սիրո, գեղեցիկի և հայրենաբաղձության խոր ապրումներով։ Արձակ գործերում («Զենքի տակ» (1956), «Ալպյան ռազմիկներուն հետ» (1959) ժողովածուներ), Մեծ եղեռնը տեսած հայի աշխարհազգացողությամբ պատկերվել են երկրորդ աշխարհամարտի (1939-1945) անցքերը[1]։

Սրապյանը մահացել է 1969 թվականի փետրվարի 14-ին, Միլանում[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանդիպումներ Մուսային հետ։ Երազ եւ իրականութիւն։ Հայրենական լարի վրայ։ Վենետիկ Մխիթարեան, 1949[3]։
  • Ազոլոյէն Վենետիկ։ Վենետիկ։ Ս. Ղազար, 1953[4]։
  • Զէնքի տակ։ Վենետիկ Մխիթարեան, 1956[5]։
  • Ալպեան ռազմիկներուն հետ։ Փարիզ։ Ա. հ., 1959[6]:
  • Անավարտ երթ (Բանաստեղծություններ և պատմվածքներ, ծաղկաքաղ), Երևան, 1971[7]։
  • Սփյուռքահայ բանաստեղծություն (Ժողովածու), Երևան, 1981։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 504։»։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-28-ին։ Վերցված է 2019-03-26 
  2. Արամայիս Սրապյանի մասին avproduction.am կայքում
  3. Սրապյան Արամայիս (1949)։ Հանդիպումներ Մուսային հետ։ Երազ եւ իրականութիւն։ Հայրենական լարի վրայ։ Վենետիկ: Մխիթարեան 
  4. Սրապյան Արամայիս (1953)։ Ազոլոյէն Վենետիկ։ Վենետիկ: Ս. Ղազար 
  5. Սրապյան Արամայիս (1956)։ Զէնքի տակ։ Վենետիկ: Մխիթարեան 
  6. Սրապյան Արամայիս (1959)։ Ալպեան ռազմիկներուն հետ։ Փարիզ: Ա. հ 
  7. Սրապյան Արամայիս, Դաքեսյան Վահան Տիգրանի (1971)։ Թոփչյան Ստեփան Էդուարդի, ed.։ Անավարտ երթ։ Բանաստեղծություններ, Պատմվածքներ։ Սփյուռքահայ գրողներ։ Երևան: Հայաստան