Սևակ Արամազդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արամազդ Սևակից)
Սևակ Արամազդ
Ծնվել է1961
ԾննդավայրԳեղաշեն, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և արձակագիր
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ

Սևակ Արամազդ (իսկական անունը՝ Սևակ Հովհաննիսյան, 1961, Գեղաշեն, Հայկական ԽՍՀ), հայ ժամանակակից բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ, թարգմանիչ[1]։ Հայաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականին Գեղաշեն գյուղում, Հայկական ԽՍՀ։ Երևանի Վ. Բրյուսովի նվան պետական լեզվահասարակագիտական և Մայնի Ֆրանկֆուրտի Վ. Գյոթեի անվան համալսարանում ուսանել է գերմանագիտություն և փիլիսոփայություն։ Գերմաներենից հայերեն բազմաթիվ թարգմանությունների հեղինակ է, այդ թվում նաև Գյոթեի, Հայնեի, Ռիլկեի, Տրակլի, Բյոլի, Հեսսեի ստեղծագործությունների և մի շարք գրական և փիլիսոփական էսսեների։

Այժմ բնակվում է Վիսբադենում, Գերմանիա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]