Ատկա (կղզի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ատկա (այլ կիրառումներ)
| Տեսակ | կղզի |
|---|---|
| Երկիր | |
| Վարչատարածքային միավոր | Aleutians West Census Area? |
| Մասն է | Andreanof Islands? |
| Երկարություն | 105 կմ |
| Լայնություն | 32 կմ |
| Մակերես | 1061 կմ² և 404,93 քառակուսի մղոն |
| Ամենաբարձր կետը | Korovin Volcano? |
| Բնակչություն | 95 մարդ (2000) |
![]() | |
![]() | |
Ատկա[1] (անգլ.՝ Atka Island), Անդրեյանովսկյան կղզիներից ամենախոշորը, որոնք այժմ Ալեուտյան կղզիների մասն են կազմում։ Վարչականորեն մտնում է Ալյասկա նահանգի կազմի մեջ, ԱՄՆ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատկայի մակերեսը կազմում է 1048 քառ․ կմ, ինչով էլ նա ԱՄՆ-ի ամենախոշոր 22 կղզիներից մեկն է։ Գտնվում է Ադակ կղզուց 80 կմ դեպի արևելք։ Երկարությունը կազմում է 105 կմ և լայնությունը՝ 3,2-ից մինչև 32 կմ։ Հյուսիսարևելյան մասում գտնվում է կղզու ամենաբարձր կետը՝ Կորովինի հրաբուխը, բարձրությունը ծովի մակարդակից 1533 մ է։ Ատկայի ծայր արևելյան կետից՝ Կիգունի հրվանդանից 5,5 կմ հեռավորության վրա է գտնվում փոքրիկ Օգլոդակ կղզին։ Կղզին լեռնային է, պատված է տունդրային հատուկ բուսականությամբ, մամուռներով, քարաքոսներով։
Կղզու կլիման բնութագրվում է որպես սառը ծովային, հաճախակի մառախուղներով և տեղումներով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1867 թվականին Ալյասկայի հետ միասին վաճառվել է ԱՄՆ-ին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը 2000 թվականի տվյալներով կազմում է 95 մարդ[2]։ Գրեթե բոլորը ապրում են հենց Ատկա բնակավայրում, որը գտնվում է կղզու արևելյան ափին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bergsland, K. (1994). Aleut Dictionary. Fairbanks: Alaska Native Language Center.
- ↑ Atka Island: Blocks 1085 thru 1100 and Block 1103, Census Tract 1, Aleutians West Census Area, Alaska Արխիվացված 2011-06-07 Wayback Machine United States Census Bureau
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատկա (կղզի)» հոդվածին։ |
| ||||||||||


