Ատամնաքչփորիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փայտե ատամնաքչփորիկ

Ատամնաքչփորիկ, սուր ձողիկ (փայտե, բամբուկե կամ պլաստմասսե), ստեղծված է ատամների արանքում սնունդի մնացորդները հեռացնելու համար։ Հաճախ տրվում են ռեստորաններում սննունդը ուտելուց հետո։ Լնդերը չվնասելու նպատակով ատամնաքչփորիկը պետք է կիրառել զգուշությամբ։ Ատամնաբուժները խորհուրդ են տալիս ատամնաքչփորիկը օգտագործելիս պահել այն 45°-ի անկյան տակ և չչարաշահել ատամների քչփորումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջ ատամնաքչփորիկները պատրաստված են եղել նաև արծաթից և անգամ քարից։ Օրինակ՝ «Սատիրիկոն» հին հռոմեական վեպում Տրիմալխիոնը հացից հետո քչփորում է ատամները արծաթե ատամնաքչփորիկով, իսկ իսլամական երկրներում ատամնաքչփորիկները պատրաստվում են խալցեդոնաքարերից։

1872 թվականին Սիլաս Նոբլեն և Ջ. Պ. Կուլին հայտնագործում են առաջին ատամնաքչփորիկ արտադրող մեքենան։ Ատամնաքչփորիկները ունեին 2х2х65 միլիմետր չափ։

Այլ կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատամնաքչփորիների պլաստիկ տուփ

Բացի ուղիղ կիրառությունից ատամնաքչփորիկները օգտագործվում են նաև խոհարարության մեջ՝ ռուլետների, կանապեների և նմանատիպ ուտեստենրի ամրեցման համար։ Ինչպես նաև օգտագործվում է, որպես գործիք լատտե-արտում և խմորից զարդարանքների պատրաստության մեջ։

Ատամնաքչփորիկները օգտագործվում են նաև ռեյնստիկ երաժշտական գործիքը պատրաստելու համար։

Ժամանակակից ընկերությունները ստեղծում են յուրահատուկ ոճի ատամնաքչփորիկներ՝ տալով նրանց ոչ սովորական տեսք։ Ինչպես նաև ատամնաքչփորիները բուրահաղորդում են անանուխով, դարչինով կամ էլ մեխակի ձեթով, ինչը տալիս է նրանց ոչ միայն հաճելի բույր, այլ նաև հականեխային հատկություն։

Ռուս դիրիժոր Վալերի Գերգիևը օգտագործում է ատամնաքչփորիկը դիրիժորական փայտիկի փոխարեն[1]։

Այլ լուր[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սեպտեմբերին Էդ Քեհիլը Իռլանդիայում սահմանում է համաշխարհային ռեկորդ՝ երեք ժամից պակաս ժամանակահատվածում իր բերանի մեջ տեղավորելով 3107 ատամնաքչփորիկ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գերգիևը պայմանագիր է կնքել Մյունխենի ֆիլարմոնիկ նվագախմբի հետ // «РИА Новости», 2013 թվական, փետրվարի 1
  2. Glenday Craig (2014)։ Guinness Book Of World Records 2014։ էջ 111։ ISBN 9781908843159 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]