Ավտովազք (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավտովազք
տեսակգեղանկար
նկարիչՊյոտր Վիլյամս
տարի1930
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Ավտովազք» (ռուս.՝ Автопробе́г), ռուս խորհրդային գեղանկարիչ, գրաֆիկ, բեմանկարիչ և թատրոնի նկարիչ Պյոտր Վիլյամսի նկարներից[1]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1930 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 151 × 213 սմ։

Այսօր «Ավտովազք» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում[2] (Մոսկվա, ՌԴ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ավտովազք» ստեղծագործությունը Պյոտր Վիլյամսը նկարել է 1930 թվականին։ Այն համարվում է նկարչի վաղ շրջանի ավանգարդիստական փորձերից մեկը մոնումենտալ էքսպրեսիոնիզմի ուղղությամբ[1]։ Նկարը մասշտաբային է կոմպոզիցիոն առումով և կոլորիտային[3]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունը նվիրված է ԽՍՀՄ-ի ինդուստրացման ժամանակ ժողովրդականություն վայելող ավտովազքերին։ Այն արտացոլում է իրականության ռոմանտիկությունը և ԽՍՀՄ-ի սոցիալական օպտիմիզմը 1920-ականների վերջին և 1930-ականների սկզբին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 editor (2018 թ․ դեկտեմբերի 13). «Авангардный эксперимент художника». Независимая Окружная Газета (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 13-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  2. «Ավտովազք նկարի մասին».
  3. «Вильямс, Пётр Владимирович». Энциклопедия Кругосвет. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]