Ավտոմատացված կառավարման համակարգերի ուսումնասիրությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ավտոմատացված կառավարման համակարգեր 1970-2012 , 1960-ական թվականների վերջին ԽՍՀՄ ԶՈՒ ԿԱՀ ստեղծման համալիր ծրագրի կազմում (ղեկավար՝ Վ. Սեմենիխին) ԵՍՄԳՀԻ-ում 65с643 արտադրատեսակի (գլխավոր նախագծողներ՝ Ֆ. Սարգսյան, Ռ. Աթոյան), СВК հատուկ հաշվող համակարգի (գլխավոր նախագծող՝ Ռ. Աթոյան) և ЕС-1030-ի հենքի վրա մշակվել է հատուկ հաշվող, համակարգ (գլխավոր նախագծող՝ Ա. Աթոյան, Լենինյան մրցանակ՝ 1981, հեղինակային խմբի հետ՝ ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 19811985-1986 թվականներին մշակվել է «Սևան» բագմապրոցեսորային հաշվող, համալիրը (գլխավոր նախագծող՝ Ռ. Աթոյան), որը հիմք է դարձել նոր՝ հատուկ նշանակության համակարգերի, այդ թվում՝ Հեռավոր և Ռազմական օդանավագնացության հրամանատարական կետերի կառավարման ավտոմատացման միջոցների համալիրների, «Остров» հաղորդագրությունների փոխանցման վերջն, կայանի ստեղծման համար։

1992 թվականին ԵՄՄԳՀԻ-ից առանձնացել է Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀհ-ն (ԵԱԿՀԳՀԻ, 2001-2011 թվականներին՝ ՓԲԸ, տնօրեն-գլխավոր նախագծող՝ Ռ. Աթոյան, 2011 թվականին վերամիավորվել է ԵՄՄԳՀԻ-ի հետ)։ 1992-2006 թվականներին ինստիտուտում ստեղծվել են ՀՀ քաղաքացիների անձնագրերի հաշվառման և հանձնման, 1995-2012 թվականներին՝ ՀՀ ԶՈՒ կառավարման ավտոմատացված, 2008-2012 թվականներին՝ զինկոմիսարիատների գործունեության ավտոմատացման տեղեկատվական համակարգեր։