Ավտոբուսի հրդեհ Բուլղարիայում (2021)
Ավտոբուսի հրդեհ Բուլղարիայում | |
---|---|
Տեսակ | bus accident? |
Վայր | Պեռնիկի մարզ |
Տեղադրանք | Struma motorway? |
Երկիր | ![]() |
Տարեթիվ | նոյեմբերի 23, 2021 |
Զոհվածներ | 46 մարդ |
Վիրավորներ | 7 |
![]() | |
![]() |
Տուրիստական ավտոբուսի վթար և հրդեհ Ստրումա մայրուղու վրա, ճանապարհատրանսպորտային պատահար, որը տեղի է ունեցել Բուլղարիայում 2021 թվականի նոյեմբերի 23-ի լույս 23-ի գիշերը տեղական ժամանակով ժամը 02:00-ին Բոսնեկ գյուղի մերձակայքում գտնվող «Ստրումա» մայրուղու վրա[1]։ Հյուսիսային Մակեդոնիայի համարանիշներով տուրիստական ավտոբուսը բախվել է հանդիպակաց գոտիները բաժանող արգելապատնեշին և բռնկվել։ Հրդեհի հետևանքով զոհվել է 45 մարդ։ Վիրավորվել, բայց ողջ է մնացել 7 մարդ։
Ավտովթարն դարձել է ամենամահաբերն Բուլղարիայի պատմության մեջ և վերջին տասնամյակների ընթացքում Եվրոպայում ամենախոշորներից մեկը[2][3][4]։
Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուսիսային Մակեդոնիայի զբոսաշրջիկներն օգտվել են «Besa Trans» տուրիստական գործակալության առաջարկից՝ ավտոբուսային շրջագայություն 79 եվրոյով, որը ներառում էր երեք գիշեր Ստամբուլի հյուրանոցում և Սկոպիեից մինչև Ստամբուլ հակառակ ուղղությամբ տրանսպորտ։ Շրջագայությունը սկսվել է նոյեմբերի 18-ին[5]։
Երկուշաբթի՝ նոյեմբերի 22-ին, զբոսաշրջիկները Ստամբուլից մեկնել են Սկոպիե։ «Besa Trans» տուրիստական գործակալությունը զբոսաշրջիկներին տեղափոխում էր Mercedes-Benz Tourismo (O350) ավտոբուսով՝ գործակալությանը պատկանող SK 0284 BA համարով։ Երեկոյան ժամը 21։00-ի սահմաններում ավտոբուսը հատել է բուլղարա-թուրքական սահմանը՝ Կապիտան Անդրեևո-Կապիկուլեի անցակետում։ Այդ պահին այնտեղ եղել է 52 մարդ[6]։
Բուլղարական ԶԼՄ-ները հայտնել են, որ ավտոբուսը ընթացել է չորս ավտոբուսներից բաղկացած շարասյան կազմում և վթարից մոտ մեկ ժամ առաջ կանգ է առել բենզալցակայանում, մինչ Սոֆիա մեկնելը։ Մյուս ավտոբուսները, որոնք առաջևում էին ընթանում, բարեհաջող վերադարձել են Հյուսիսային Մակեդոնիա։
Դուրս գալով Սոֆիայից Ստրումա մայրուղու Դուպնիցայի ուղղությամբ, Բուլղարիայի Բոսնեկ գյուղի մոտ 31-րդ կիլոմետրի վրա ավտոբուսը բախվել է ճանապարհի արգելապատնեշին և բռնկվել։ Անհայտ է՝ հրդեհը բռնկվել է բախումից առաջ, թե հետո[1][7][8]։
Զոհեր և վիրավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբնապես հաղորդվել էր, որ աղետի ժամանակ զոհվել է 46 մարդ, այդ թվում՝ 12 երեխա։ Զոհերի մեծ մասը (բացառությամբ երեխաների) 20-30 տարեկան էին։ Բուլղարիայի ներքին գործերի նախարար Բոյկո Ռաշկովը հայտարարել է, որ զոհերի մարմինները «ամբողջությամբ այրվել են»[9][10]։ Ավելի ուշ իշխանությունները ճշտել են, որ սրահում 44 մարմին է հայտնաբերվել[11]։ Նոյեմբերի 26-ին ավտոբուսի լրացուցիչ զննությամբ հայտնաբերվել է երեխայի դի։ Այսպիսով, զոհերի ընդհանուր թիվը հասել է 45-ի[12][13][14]։
Յոթ ուղևորներին՝ հինգ տղամարդկանց և երկու կանանց, հաջողվել է դուրս գալ պատուհանից և դուրս գալ այրվող ավտոբուսից։ Նրանք Սոֆիայից լուրջ այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց[7]։ Նոյեմբերի 23-ին հիվանդանոցում գտնվող տուժածներին այցելել են Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը և կառավարության որոշ անդամներ[15]։
Զոհերի մեծ մասը էթնիկ ալբանացիներ էին՝ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիներ[7][16]։
Նոյեմբերի 24-ին Բուլղարիայում հայտարարվել է սգո օր է այդ վթարի զոհերի, ինչպես նաև Վառնայի մարզի Ռոյակ գյուղի ծերանոցում բռնկված հրդեհի զոհերի հիշատակին, որը տեղի է ունեցել մեկ օր առաջ և խլել է 9 մարդու կյանք[17][18][19]։
Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուլղարիայի իշխանությունները հայտնել են վթարի երեք հնարավոր վարկածներ․
- վարորդի սխալ,
- տեխնիկական անսարքություն,
- եղանակային պայմաններ[20]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Пассажиры сгоревшего в Болгарии автобуса возвращались из поездки в Турцию»։ РИА Новости (ռուսերեն)։ Վերցված է 2021-11-23
- ↑ Tsolova Tsvetelia (2021-11-23)։ «Bus carrying North Macedonian tourists crashes in flames in Bulgaria, killing 45»։ Reuters։ Վերցված է 2021-11-27
- ↑ «Human error likely caused Bulgaria's deadly bus crash - investigators»։ euronews (անգլերեն)։ 2021-11-25։ Վերցված է 2021-11-27
- ↑ «Bulgarian holiday bus tragedy hits young nation»։ BBC News։ 2021-11-23։ Վերցված է 2021-11-27
- ↑ «Macedonian Customs in Hot Water Over Bus Crash in Bulgaria. 26.11.2021.»։ Արխիվացված է օրիգինալից 2021-11-28-ին։ Վերցված է 2021-12-12
- ↑ Туристический автобус попал в ДТП в Болгарии, погибли 45 человек. 23.11.2021
- ↑ 7,0 7,1 7,2 «Bulgaria bus crash: Children among at least 46 killed»։ BBC News։ 2021-11-23։ Վերցված է 2021-11-23
- ↑ «В Болгарии при аварии туристического автобуса погибли 45 человек, из них 12 детей»։ Российская газета (ռուսերեն)։ Վերցված է 2021-11-23
- ↑ ««Картина ужасающая»: главу МВД Болгарии шокировало ДТП с 46 погибшими»։ НТВ (ռուսերեն)։ Վերցված է 2021-11-23
- ↑ Anonym։ «The number of victims of road traffic accidents in Bulgaria rises to 46 | tellerreport.com»։ www.tellerreport.com (անգլերեն)։ Վերցված է 2021-11-23
- ↑ «Власти Болгарии уточнили число погибших в ДТП с автобусом»։ РИА Новости (ռուսերեն)։ Վերցված է 2021-11-27
- ↑ «Число жертв ДТП с автобусом в Болгарии достигло 45»։ РИА Новости (ռուսերեն)։ Վերցված է 2021-11-27
- ↑ AFP-Agence France Presse։ «One More Body Found In Bulgaria Bus Crash»։ www.barrons.com (en-US)։ Վերցված է 2021-11-27
- ↑ «Число погибших в ДТП с автобусом в Болгарии достигло 45»։ ТАСС։ Վերցված է 2021-11-27
- ↑ Ирина Александрова (2021-11-23)։ «В Болгарии расследуют обстоятельства смертельного ДТП»։ euronews (ռուսերեն)։ Վերցված է 2021-12-03
- ↑ «Bulgaria bus crash: 12 children among 45 killed»։ www.aljazeera.com (անգլերեն)։ Վերցված է 2021-11-23
- ↑ «В Болгарии 24 ноября объявили национальным днем траура»։ ИА REGNUM (ռուսերեն)։ Վերցված է 2021-11-24
- ↑ «Что известно о ДТП с туристическим автобусом в Болгарии»։ ТАСС։ Վերցված է 2021-11-24
- ↑ «Девет души загинаха при пожар в дом за възрастни хора в село Рояк (ВИДЕО) - По света и у нас - БНТ Новини»։ bntnews.bg (բուլղարերեն)։ Վերցված է 2021-11-24
- ↑ «Власти сообщили детали аварии автобуса в Болгарии, где погибли 45 человек»։ РБК (ռուսերեն)։ Վերցված է 2021-11-27